ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան 

Ինչո՞ւ իշխանությունները Բաղրամյան պողոտայի ցույցը չեն ցրում

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հիմա շատերի մոտ է հարց ծագում, թե ինչո՞ւ իշխանությունները Բաղրամյան պողոտայի ցույցը չեն ցրում ցերեկային կամ առավոտյան ժամերին, երբ պողոտայում ներկա ցուցարարների թիվը բավականին փոքր է լինում: Չցրելու այդ դիրքորոշման հետ կապված զանազան վարկածներ են շրջանառվում և դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում վճռական նշանակություն ունի այն փաստը, որ հունիսի լույս 23-ի գիշերը ցույցը ուժային մեթոդով ցրելը մեծ հակազդեցություն առաջացրեց հանրության շրջանում, և դրա հետևանքով՝ էլեկտրական էներգիայի թանկացման դեմ պայքարը ծավալվեց, մեծացավ և դարձավ լրջագույն քաղաքացիական պրոցես:

Մեծ հավանականությամբ իշխանությունները մտավախություն ունեն, որ քչերի նկատմամբ բռնությունը կարող է շատերի մոտ հակառեակցիա առաջացնել, ինչի արդյունքում Բաղրամյան պողոտայի շարժումը, որը կարծես սմքել է, կարող է նորից վերածնվել: Այս իմաստով հունիսի 30-ին ոստիկանների մուտքը ցուցարարների շարքեր բարձրախոսները առգրավվելու պատրվակով, շատերին անիմաստ ու աննպատակ թվաց: Բայց այդ կիսագործողությունը տվեց մի շատ կարևոր հարցի պատասխան, ու չենք բացառում, որ հենց այդ պատասխանն էր ոստիկանության ակնկալիքը: Մինչ ամեն ինչ խաղաղ էր, Բաղրամյան պողոտայում առավելագույնը հազար մարդ կար, իսկ երբ ոստիկանական հրեշտակների և կարմիրբերետավորների շարքերը առաջ եկան, հինգ-տասը րոպեում պողոտայում ներկա քաղաքացիների թիվը եռապատկվեց: Սա շատ հստակ ազդակ էր, որ ցույցը ցրելը կարող է լրջագույն հակադարձ էֆեկտ ունենալ:

Այս իմաստով իշխանությունները կարծես թե հասկացել են, որ ցույցը ցրելուց առաջ այն պետք է լրջորեն վարկաբեկել: Եվ ահա վերջին օրերին Բաղրամյան պողոտայում որպես ցուցարար ներկայանում են կասկածելի դեմքեր, հարբեցողներ, ովքեր վիճաբանություններ են սարքում, ոմանք ռաբիզ երաժշտություն են միացնում՝ «Դոլյա վառավսկայա», և այլն: Երեկ էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե իբր ցույցի մասնակիցները հենց պողոտայում սեքսով են զբաղվում: Սրանք քայլեր են, որոնց նպատակը մեկն է. հնարավորինս վարկաբեկել, էժանացնել, հանրության աչքից գցել քաղաքացիական շարժումը: Այս իմաստով, իհարկե, ամենակարևոր քայլը պառակտումն էր՝ «օպերայականների» և «բաղրամյանականների»: Կարելի է պատկերացնել, թե շարժման երիտասարդ ու անփորձ առաջնորդներին ընկճելու, ահաբեկելու ինչ միջոցներ են ձեռնարկել իշխանությունները:

Ամեն դեպքում՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ արդեն մեկ շաբաթ, և ոմանք մտածում են, թե իշխանությունները չեն շտապում այն բացել նաև ՀԷՑ-ի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների պատճառով: Էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի շուրջ հայ-ռուսական բանակցություններ են ընթանում, ակնհայտորեն, և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ցուցարարներն ամենևին էլ երկրորդական գործոն չեն այդ ամենում» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթի
Ամենադիտված