Զգուշացեք էժան ԱՊՊԱ պայմանագրերից
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Վերջին օրերին ընթերցողներից մեծ թվով զանգեր ենք ստանում՝ կապված կեղծ ԱՊՊԱ պայմանագրերի հետ: Այս առիթով մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ շուկայում հայտնվել են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կնքող «գործակալներ»: Բանն այն է, որ հուլիսը ԱՊՊԱ պայմանագրեր վերակնքելու ակտիվ շրջանն է և հայազգի «օստապբենդերները» որոշել են «առ ու փախի» սկզբունքով «քցել» վարորդներին: Նրանք վերցնում են վարորդների բազային տվյալները, զանգահարում և առաջարկում վերջիններիս ավելի էժան պայմանագիր: Բնականաբար հետագայում այդ «պայմանագրերը» որևիցէ իրավական հիմք չեն կարող ունենալ, և վարորդները ստիպված են լինելու կնքել նույն գործարքը երկրորդ անգամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից