«Կա՛մ անգրագետ են, կա՛մ ուղարկված իշխանության կողմից». քաղաքացիական շարժում որպես այդպիսին գոյություն չունի
Քաղաքական
Շուրջ 10 օր է, ինչ Բաղրամյան պողոտայում նստացույց է՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:
Նստացույցի և պայքարի առաջին իսկ օրվանից Բաղրամյան պողոտայում հայտարարում էին, որ պայքարը քաղաքական չէ, այլ քաղաքացիական, խնդիրը՝ սոցիալական:
Վերջին օրերի զարգացումներից հետո, հարցն ավելի խորքային դարձավ, հնչեցին կարծիքներ, որ քաղաքացիական պայքարը փորձ է արվում դարձնել քաղաքական:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ՝ ճշտելու պայքարը քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքացիական, ինչպես պնդում են շատերը:
«Քաղաքացիական շարժում, որպես այդպիսին, գոյություն չունի: Դրանք բոլորը քաղաքական շարժումներ են. և՛ Թեղուտի համար պայքարն էր քաղաքական, և՛ կուտակային կենսաթոշակի դեմ շարժումը, և՛ «100 դրամի» համար պայքարն էր քաղաքական:
Դրանք բոլորն իրենցից ներկայացնում են քաղաքական միջոցառումներ: Ուղղակի, այսպես ասած, ոչ այդքան գրագետ մարդիկ չեն հասկանում դրանց տարբերությունը: Խնդիրն ընդամենը դրա մեջ է: Ի սկզբանե, եթե որևէ մեկն ասում է, որ քաղաքական չէ, այլ քաղաքացիական է, ուրեմն կա՛մ անգրագետ է, կա՛մ ուղարկված է իշխանության կողմից, որովհետև իշխանություններին ձեռք չի տալիս քաղաքական և քաղաքացիական ակտիվիստերեի միաձուլված պայքարը»,- ասաց Բադալյանը և հորդորեց երկու դեպքում էլ գործունեություն չունենալ նրանց հետ, քանի որ «առաջին դեպքում անգրագետ են, երկրորդ դեպքում էլ անհասկանալի է՝ իշխանության ներկայացուցիչն ինչ է իրենից ներկայացնում»:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր