Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը. «Բանակն իրականում»

Իրավունք

2012 թ. ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի' Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցեցին պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը ներկայացրեց Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին օրենքի անհամապատասխանության վերաբերյալ բազմաթիվ հիմնավորումներ' նշելով իրենց մտահոգությունը դրա գործնական կիրառման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ:

Քննարկման ընթացքում ներկայացված տեսակետներն ամփոփելով' «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը.

1. Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի համաձայն' «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։ Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով»:

Սահմանադրության այս իմպերատիվ նորմերից ուղղակի և միանշանակ կերպով բխում է, որ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից որևէ գործողություն կատարելու կոնկրետ դեպքեր/պայմաններ սահմանող Սահմանադրական նորմի առկայության պարագայում օրենքներով կամ այլ իրավական ակտերով չեն կարող սահմանվել նույն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նույն գործողությունը կատարելու այլ դեպքեր/պայմաններ, եթե Սահմանադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Սահմանադրության 8.2 կետով ամրագրված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրները, ինչպես նաև քաղաքական չեզոքությունը' «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։
Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով ամրագրված են զինված ուժերն օգտագործելու դեպքերն ու կարգը' «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»:

Սահմանադրության 8.2-րդ հոդվածով սահմանված' զինված ուժերի խնդիրների և 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված' զինված ուժերի օգտագործման դեպքերի ցանկերն սպառիչ են և չեն նախատեսում զինված ուժերի օգտագործման հնարավորություն արտակարգ դրության դեպքում: Օրենքի հեղինակները չեն վկայակոչում սահմանադրական որևէ այլ նորմ, որով կհիմնավորվեր ներքաղաքական հարցերում բանակի ներգրավումը:

Սահմանադրության 8.2 կետով ամրագրված' Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրների, ինչպես նաև զինված ուժերի քաղաքական չեզոքության, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված' զինված ուժերի օգտագործման դեպքերի և կարգի վերաբերյալ նորմերի համադրումից ակնհայտ է դառնում, որ զինված ուժերը չեն կարող օգտագործվել ներքաղաքական բաղադրիչ պարունակող ներքին պրոբլեմների լուծման և ներքին անվտանգության ապահովման, այդ թվում' սահմանադրական կարգին սպառնացող վտանգի պարագայում, որի ժամանակ կարող է հայտարարվել արտակարգ դրություն:

3. Սահմանադրությամբ' համապատասխանաբար 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով հստակորեն տարանջատված են ռազմական դրությունը և արտակարգ դրությունը, դրանց հայտարարման դեպքերի սպառիչ ցանկը, ինչպես նաև հայտարարման և իրականացման կարգը:

Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի իմպերատիվ նորմի համաձայն Հանրապետության Նախագահը լիազորված է ռազմական դրություն հայտարարել միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, իսկ զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնել ևս մեկ լրացուցիչ իրավական հիմքի' ռազմական դրության հայտարարման պարագայում: Սույն նորմը չի ներառում և չի կարող ներառել արտակարգ դրությունը նաև այն օբյեկտիվ պատճառով, որ միաժամանակ չեն կարող հայտարարվել և՛ ռազմական, և՛ արտակարգ դրություն:

Մյուս կողմից, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը սահմանում է արտակարգ դրության իրավական հիմքերը, որը չի նախատեսում զինված ուժերի օգտագործում և չի օժտում Նախագահին դրանք օգտագործելու իրավասությամբ:

Վերը նշված նորմերի վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ օրենքը հակասում է վկայակոչված սահմանադրական նորմերին:

4. Օրենքի հեղինակները, մասնավորապես' Հանրապետության արդարադատության նախարարը, դրա ընդունումն արդարացնելու նպատակով վկայակոչում են Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը, ներկայացնելով Սահմանադրությամբ ռազմական և արտակարգ դրությունների հստակ տարանջատումը (ի դեպ, այդ տարանջատումը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման ժամանակ կատարվել է Վենետիկի հանձնաժողովի երաշխավորությամբ), իր դիտարկումները բացառապես արել է արտակարգ դրության' եվրոպական ստանդարտներին համապատասխանող ընկալումների համատեքստում, որոնց համաձայն ռազմական/պատերազմական ու արտակարգ դրությունները վերաբերում են ոչ թե հարաբերությունների տարբեր ոլորտների, ինչպես Սահմանադրության պարագայում է, այլ ռազմական/պատերազմական դրությունը արտակարգ դրության տարբերակ է: Նման մեթոդական մոտեցման պատճառով Վենետիկի հանձնաժողովը որևէ կերպ չի անդրադարձել զինված ուժերի օգտագործման պրոբլեմին և որևէ կարծիք չի հայտնել դրա վերաբերյալ, ուստի օրենքի հեղինակների նման վկայակոչումն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը բովանդակային առումով բազմաթիվ մտահոգություններ է հայտնել օրենքի վերաբերյալ, որոնց զգալի մասը հեղինակներն անհասկանալի պատճառներով անտեսել են, ինչը նաև նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այս օրենքի վերաբերյալ բացասական է:

5. Արտակարգ դրության դեպքում զինված ուժերի օգտագործումը կարող է հանգեցնել կոնկրետ անհատի իրավունքի ոտնահարման: Սահմանադրության 46-րդ հոդվածով սահմանված' հայրենիքի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասնակցության պարտականությունը չի ներառում զինծառայողների ներգրավումը պետության ներսում արտակարգ դրության դեպքում: Հակասություն է առաջանում անձին մի նպատակով զորակոչելու և մեկ այլ նպատակով ծառայության նշանակելու հանգամանքների միջև. ըստ Սահմանադրության նա զորակոչվում է Հայաստանի Հանրապետությանը ծառայելու նպատակով, մինչդեռ ըստ դիտարկվող օրենքի' կարող է նշանակվել բոլորովին այլ ծառայության, ընդհուպ մինչև օգտագործվել նաև իր հարազատների դեմ. Հիրավի նեո-ենիչերական մոտեցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նպատակով զորակոչված անձանց ծառայության նկատմամբ:

6. Բանակի միակ նպատակը երկրի և ժողովրդի պաշտպանությունն է արտաքին զինված հարձակումներից և այդ ռեսուրսի օգտագործումը արտակարգ դրության դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ երկրի պաշտպանունակության վրա ու վտանգել հայրենիքի սահմանների անառիկությունը:

Մյուս կողմից, թշնամու դեմ մարտնչելու նպատակով նախապատրաստված, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարագայում համարյա ամբողջ կազմով մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները օբյեկտիվորեն չեն կարող բավարար կերպով պատրաստ լինել նաև ներքաղաքական պրոբլեմներին առնչվելուն և հասարակական կարգ ապահովելուն:
Վերջապես, բանակի ներգրավումը ներպետական գործընթացներում ուղղակիորեն նշանակում է «ներքին թշնամու» ռեակցիոն գաղափարախոսության անհրաժեշտության (հակառակ պարագայում ինչպես պետք է հիմնավորվի զինված ուժերի գործարկումը երկրի տարածքում ոչ արտաքին թշնամու դեմ) ' հանգեցնելով անտագոնիզմի, անհանդուրժողականության և ռեպրեսիաների: Արդյունքում էապես կնվազի Հանրապետության բովանդակ պաշտպանական զորությունը, քանի որ արտաքին թշնամու դեմ բանակը կմնա առնվազն առանց բնակչության մի զգալի մասի աջակցության, ինչպես նաև կկորցնի բարոյահոգեբանական ներուժի աղբյուրը:

7. Օրենքի հեղինակներն անտեսել են Հայաստանի Հանրապետությունում իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները: 2008թ. մարտի 1-ի դեպքերին հաջորդող զարգացումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար փաստացի անհնար է վիճարկել արտակարգ դրություն սահմանելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի իրավաչափությունը և հասնել դրանից դատական պաշտպանություն ապահովելու պետության պարտականության կատարման: Այդ պարտականությունը անտեսող և, դրանով իսկ' ժխտող, կոնկրետ դատական ակտերի առկայությամբ և բովանդակությամբ հիմնավորվում է, որ թեև Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն պետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մասնավորապես' Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված' իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքն ու Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված' խախտված իրավունքները վերականգնելու իրավունքը, Հայաստանի Հանրապետությունում գործնականորեն անհնար է ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի դատական վիճարկումը:

8. Անբավարար ու անհամոզիչ են օրենքի հեղինակների կողմից բերվող' մեծամասշտաբ ահաբեկչական ակտից կամ անվտանգությանը սպառնացող այլ վտանգից բնակչությանը պաշտպանելու նպատակով բանակը ներգրավելու մասին փաստարկները: Տեսականորեն հնարավոր այնպիսի մեծամասշտաբ ահաբեկչական ակտը, որին անհնարին կլինի դիմակայել ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ուժերով' պետության վրա զինված հարձակում է, որի դեպքում պետք է հայտարարվի ոչ թե արտակարգ, այլ ռազմական դրություն և մտցվի համապատասխան իրավական ռեժիմ: Իսկ աղետների ժամանակ հնարավոր իրավախախտումների դեմ պայքարը պետք է իրականացնեն համապատասխան մասնագիտացված կառույցները: Ընդ որում' նման դեպքերի համար պետությունը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտացված ռեսուրս:

Հարկ է նշել, որ ժողովրդավար պետությունում բանակը ժողովրդի դեմ չի կարելի օգտագործել որևէ պարագայում, նույնիսկ, եթե նա հավաքների միջոցով փորձում է փոխել սահմանադրական կարգը, քանզի սահմանադրական կարգ փոխելը, ինչպես և սահմանադրական կարգ հաստատելը և/կամ ինքնորոշվելը ժողովրդի բնական և անօտարելի իրավունքն է:

9. Լուրջ մտահոգություններ է առաջացնում օրենքի ընդունման շտապողականությունը' համապետական ընտրություններին ընդառաջ: Դրանք հիմնավոր կասկածի տեղիք են տալիս, որ օրենքի ընդունման իրական նպատակն է կեղծ իրավական ձևական տեսք տալ բանակը քաղաքական նպատակներով օգտագործելուն' այն ծառայեցնելով իշխանությունը բռնի կերպով պահելուն:
Լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս այն, որ օրենքի ընդունումը նախադրյալներ կստեղծի օտար պետությունների, մասնավորապես' Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների զինված ուժերը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու նպատակով ներգրավելու համար:

10. Օրենքը որևէ կերպ չի ապահովում պետության ավելի լավ պատրաստվածություն արտակարգ դրության պայմաններում: Փաստաթղթի որոշ դրույթների անհստակությունները տալիս են լայն մեկնաբանության հնարավորություն: Այն չափից մեծ իրավասություններ է տալիս Հանրապետության Նախագահին' առանց ապահովելու հավասարակշռման ու զսպումների համակարգ: Այն ակնհայտորեն բանակը ծառայեցնում է իշխանություններին, այլ ոչ ժողովրդին: Այն չի տալիս իրավական երաշխիքներ, որ կիրարկելիս չի չարաշահվի ինչպես ներկա, այնպես էլ ապագա Նախագահների կողմից: Այլ խոսքով, նշված օրենքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բռնապետներին ծառայելու համար պրետորիական գվարդիայի վերածելու բովանդակ թույտվություն է:

Հաշվի առնելով, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հակասում է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է'

1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկմամբ Հանրապետության քաղաքացիներին և նրանց անօտարելի իրավունքներին և ազատություններին, Հանրապետության ինքնիշխանությանը, դրա տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը սպառնացող հետևանքների հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որը, հակառակ Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածի պահանջների, չի հետևել Սահմանադրության պահպանմանը' հանգեցնելով նման հակասահմանադրական օրենքի ընդունման, ստորագրել է այն:

2. Ժողովուրդն իրավունք ունի Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին համապատասխան իրականացնելու իր անօտարելի իրավունքներն ու ազատությունները, այդ թվում' իր ինքնիշխանության վերահաստատման, սահմանադրական կարգի հաստատման և փոփոխման իրավունքները, այդ նպատակով իրացնելու հավաքների, խոսքի և այլ ազատությունների իրավունքը:

3. Զինծառայողներն իրավունք ունեն զինվորական ծառայության սահմանափակումների հաշվառմամբ անմիջականորեն գործել մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով պետության սահմանափակում նախատեսող Սահմանադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան' այդ նպատակով հրաժարվելով կատարել արտակարգ դրության պայմաններում Հանրապետության զինված ուժերի զինծառայողներին արտակարգ դրության ռեժիմի ապահովմանն ուղղված հրամանների կատարումից:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանել
Ամենադիտված