Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններում
ԱՄՆ
Պանրի հայտնի անվանումների օգտագործման շուրջ տարաձայնությունները նոր խնդիր են ստեղծել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններում։ Ինչպես գրում է Reuters-ը, Վաշինգտոնը դեմ է Մեքսիկայի և Եվրամիության նոր առևտրային համաձայնագրի այն դրույթներին, որոնք հատուկ պաշտպանություն են տալիս եվրոպական մի շարք ապրանքների անվանումներին։
Խոսքը, մասնավորապես, պարմեզան, ֆետա և մանչեգո պանիրների մասին է։ ԵՄ-ն պնդում է, որ որոշ անվանումներ պետք է օգտագործվեն միայն համապատասխան տարածաշրջաններում արտադրված պանիրների համար, մինչդեռ ԱՄՆ-ը դրանք համարում է ընդհանուր անվանումներ և մտավախություն ունի, որ ամերիկյան արտադրողները հետագայում չեն կարողանա այդ անուններով պանիր վաճառել Մեքսիկայում։
Մեքսիկան ամերիկյան պանրի խոշոր շուկաներից է․ ԱՄՆ-ը տարեկան մոտ 1 մլրդ դոլարի պանիր է արտահանում երկիր, իսկ ներմուծվող պանիրն արդեն կազմում է Մեքսիկայում սպառման գրեթե 30%-ը։ Միաժամանակ մեքսիկացի որոշ արտադրողներ ամերիկյան ընկերություններին մեղադրում են էժան արտադրանքով տեղական շուկան հեղեղելու և տեղական արտադրողների դիրքերը թուլացնելու մեջ։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)