Մարտակերտցի երեխաներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան
Հասարակություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան' մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 երեխաները հյուրընկալվել են Շենգավիթ վարչական շրջանում, իսկ բուն տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:
Երեխաները նշել են, որ անչափ տպավորված են ինչպես մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի, այնպես էլ թանգարան կատարած այցելությունից, և որ իրենց հասակակիցների հետ Մարտակերտում դեռ երկար կպատմեն տպավորությունների մասին:
Երևանում գտնվելու ընթացքում մարտակերտցի դպրոցականները կայցելեն նաև պատմամշակութային այլ վայրեր, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից