Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի (տեսայութ) 235 զոհ․Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին (տեսանյութ) Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան (տեսանյութ) Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Պաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից ՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները (տեսանյութ) ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Տաթև Ասատրյանին Երևանում բնակարան են նվիրել. (տեսանյութ) ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը 

Դժգոհ եմ, որ հավաքականում չկա «Բանանցի» ֆուտբոլիստ. Ռոման Ասխաբաձեն

Սպորտ

Հոկտեմբերի 12-ին «Բանանց» մարզահամալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

- Նախկինում նշել է, որ մեր ակումբում փոփոխություններ են լինելու և այսօր առաջին մեծ փոփոխությունն ենք ներկայացնում: Իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն է լինելու «Բանանցի» գլխավոր մարզիչը: Նա հսկայական փորձ ունեցող մարզիչ է և ժամանել է մեծ թիմի հետ միասին: Նախագծի մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ այն կիրառվելու է ողջ ակումբում և աշխատելու են իսպանացի մարզիչներ ոչ միայն առաջին թիմում, այլև ակումբի ողջ կառուցվածքին: Մասնագետներն աշխատելու են «Բանանցի» հիմնական թիմում, «Բանանց-2»-ում և ավարտական տարվա թիմում: Ղեկավարության կողմից դրված խնդիրները վերաբերվում են ոչ միայն առաջին թիմի մարզական ցուցանիշներին, այլև ակումբում գոյություն ունեցող ողջ կառուցվածքին և պետք է լինի պատրաստվածության միասնական համակարգ: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները, գալով առաջին թիմ, արդեն իմանան, թե ինչ է իրենցից պահանջվում: Ընդհանուր առմամբ սա է նախագծի նկարագիրը:

- Ինչպե՞ս առաջացավ Տիտո Ռամալյոյին հրավիրելու տարբերկը և ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:

- Ես ի սկզբանե նշել էի, որ փոփոխություններ են լինելու և հենց այս նախագծով էլ ժամանել եմ: Տիտոյի հետ անձամբ ծանոթ չեմ, ես նրան գիտեմ այլ իսպանացի մասնագետների միջոցով, որոնց ճանաչում եմ ֆուտբոլում անցկացրած ժամանակահատվածում: Մարզիչն արդեն եղել է Հայաստանում, դիտել է Հայաստանի առաջնության հանդիպումներ: Մենք զրույցներ ենք ունեցել, ես ներկայացրել եմ այն նախագիծը, որը մենք նախանշել ենք, իսկ Տիտոն պատրաստեց այն աշխատանքային պլանը և մարզիչների ցանկը, ովքեր անհրաժեշտ են նախագծի իրագործման համար: Դա արժանացավ իմ և ակումբի բաժնետերերի հավանությանը և նախագիծը հաստավեց: Երիտասարդական թիմերից մինչև առաջին թիմը աշխատելու նրա հսկայական փորձը ընդհանուր առմամբ տեղավորվեցին այն ուղղվածության մեջ, որը մենք ընտրել էինք: Գլխավոր գրավականներից էր նաև այն, որ Տիտոն և իր օգնականները պատրաստ են սովորեցնել հայ մասնագետներին և այս նախագիծը ենթադրում է, որ ակադեմիայի, «Բանանց-2»-ի և հիմնական թիմի մարզիչներն աշխատեն մեկ համակարգով և զարգանան միասին:

- Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար:

- Տիտոն և իր թիմը դեռ շատ քիչ բան են տեսել և նոր են ժամանել: Ձմռանը թիմի կազմը փոփոխությունների կենթարկվի և դրանից հետո ամեն ինչ պետք է անենք եվրագավաթներին մասնակցելու համար՝ կա՛մ առաջնության, կա՛մ գավաթի խաղարկության միջոցով: Եթե հեռուն նայենք, ապա այս տարի մենք մտածում ենք Եվրոպա լիգայում խաղալու մասին, իսկ մյուս մրցաշրջանում, հաշվի առնելով ակումբի պայմաններն ու ֆինանսավորումը, մենք կարող ենք խոսել միայն չեմպիոն դառնալու մասին:

- Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել:

- Բացի մարզչի նշած բաներից, մենք պետք է փոխենք նաև ակումբի բժշկական ծառայությունը: Չգիտեմ, թե ինչպես է այլ ակումբներում, բայց այստեղ այն ընդհանրապես բացակայում էր: Կան սենյակներ, հարմարություններ, բայց թիմում ընդամենը մեկ բժիշկ է: Չկա ֆիզիոթերապևտ, վերականգնողական մարզիչ: Հիմա մեզ միացել են այս մասնագետները և դեռևս կլինեն նոր մարդիկ: Նաև Հայաստանում կփորձենք գտնել լավագույն կադրերը: Մասնավորպես, մեզ արդեն միացել երկրորդ բժիշկը «Արարատից»: Այսպես, մենք կփորձենք միասին սովորել և զարգանալ:

- Արդյո՞ք թիմի առջև դրվելու է Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու խնդիր:

- Հայկական թիմերը ե՞րբ են վերջին անգամ հայտնել խմբային փուլում: Երբե՞ք: Ինքներդ եք պատասխանում, թե որքան բարդ է դա: Ձեր հարցը շատ հետաքրքիր է: Իհարկե շատ ենք ցանկանում, սակայն դա պետք է կապված լինի բյուջեի փոփոխությունների հետ: Կարծում եմ, որ ներքին առաջնությունում արդյունքներ ցույց տալու դեպքում բաժնետերերը կհետաքրքրվեն հետագա զարգացմամբ, քանի որ անհրաժեշտ կլինեն բոլորովի այլ որակի ֆուտբոլիստներ: Պետք է ձգտել դրան և հարցը ճիշտ է բարձրացված: Ամենից գլխավորն այն է, որ եվրագավաթները հայկական թիմերին հնարավորություն են տալիս ոչ միայն ծածկել ծախսերը, այլև գումար վաստակել:

- Ո՞ր երկրներից են լինելու այն ֆուտբոլիստները, ովքեր կհամալրեն թիմի կազմը: Արդյո՞ք շեշտը դրվելու է իսպանացիների վրա:

- Ոչ, որևէ սահմանափակում չի լինելու: Բնականաբար, հիմնական շեշտը դրվելու է հայ ֆուտբոլիստների վրա, ովքեր հիմա «Բանանցում» են կամ այլ հայկական ակումբներում են: Կատարվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սելեկցիոն աշխատանք: Տիտոն չի պնդել, որ անպայման իսպանացիներ են լինելու, մենք այդ մասին շատ դեռ չենք էլ խոսել, բայց շատ կան երկրներ, որոնցում կան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: Մեր փիլիսոփայությունը հետևյալն է՝ արտասահմանցի ֆուտբոլիստը պետք է մեկ գլուխ ուժեղ լինի տեղացի ֆուտբոլիստից, այլապես եթե լեգեոները հայ ֆուտբոլիստի մակարդակի պետք է լինի, նա չի մնա «Բանանցում»: Ես որպես «Բանանցի» ներկայացուցիչ դժգոհ եմ, որ հավաքականում չկա «Բանանցի» ֆուտբոլիստ: Մենք պետք է հասնենք նրան, որ «Բանանցի» ֆուտբոլիստը խաղա հավաքականում, իսկ դա հնարավոր կլինի միայն լավ արդյունքների միջոցով:

- Որքա՞ն երկար կարող է տևել ակումբի բաժնետերերի համբերությունը հաջողությունների հասնելու առումով:

- Չէի ասի, որ այն կառուցվածքը, որը մենք փորձում ենք ստանալ այս փուլում շատ մեծ ներդրումներ է պահանջում: Մենք որոշակիորեն արդեն փոփոխություններ կատարել ենք և վերաձևավորել ենք ակումբի բյուջեն: Բացի նոր մարզիչների վրա ծախսվող գումարները, «Բանանցն» այս փուլում ավելի շատ գումարներ չի ծախսելու, քան նախորդ տարիներին: Այս վերլուծությունից հետո, ձմռանը կամ հաջորդ մրցաշրջանում, եթե մենք զարգացման ցուցանիշների հասնենք, հնարավոր է, նոր ծախսեր կպահանջվեն, բայց պետք է գումարներ վաստակել եվրագավաթներից: Բաժնետերերը համբերատար են, եթե սկսել են այս նախագիծը: Ինձ մոտ էլ որոշակի վստահություն կա, այդ պատճառով էլ եկել եմ Մոսկվայից: Համբերությունը ֆուտբոլում շատ կարևոր է, համաձայն եմ: Վաղ թե ուշ մենք մեկնելու ենք Հայաստանից և ցանկանում եմ, որ մեր հեռանալուց հետո հայ մասնագետներն ունենան այն ինֆորմացիան և բազան, որը կստանան այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի (տեսայութ)6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայիցԻրանը կոշտ արձագանքել է ԱՄՆ-ի պահանջներին Հորմուզի նեղուցի հարցում 235 զոհ․Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին (տեսանյութ)ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը․ Գալյան (տեսանյութ)Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան (տեսանյութ) ԱԺ-ն հուլիսի 2-ին կգումարի արտահերթ նստաշրջանՆշվել են 2026 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստներըԶախարովա․ Փաշինյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)Եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման թեմայով կլոր-սեղան քննարկումՎստահության ճգնաժամ բանակցություններումԱրտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած՝ Իրանի 22-ամյա քաղաքացուն կարողացել են փրկել Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Արդարադատության նախարարն անդրադարձել է ԱՊՀ երկրների իրավական համագործակցության զարգացման հեռանկարներինՖոն դեր Լայենը կժամանի ԵրևանՊաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններինԽորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. ԼեբեդևՎազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկմանՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները (տեսանյութ)Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՌուսաստանում չի բացառվում դիզելային վառելիքի արտահանման արգելքըԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը Կրեմլը՝ ԱՄՆ-ի միջնորդության մասին բանակցություններումՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող․ ԱՊՀ գլխավոր քարտուղար (տեսանյութ)Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնումMicrosoft-ը մեղադրվում է օգտատերերին մոլորեցնելու մեջ Windows-ի պահանջների հարցումՊեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համարԱՊՀ-ում արձագանքել են Վրաստանի հնարավոր վերադարձի հարցինՏաթև Ասատրյանին Երևանում բնակարան են նվիրել. (տեսանյութ) Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի (տեսանյութ)Ժիրինովսկու որդու հայտարարությունը հոր «կանխատեսման» մասինՀռոմը զգուշացրել է օդանավակայաններում հնարավոր «աղետի» մասինԴոլարի կուրսը Ռուսաստանում կտրուկ աճել էTelega հավելվածը դադարեցնում է աշխատանքը Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք Ծառուկյանի, Քոչարյանի նկատմամբ. Օրբելյան (տեսանյութ)Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ԱշխաբադումՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրիցՌԴ կառավարությունը լրացուցիչ 60 միլիարդ ռուբլի կհատկացնի ֆերմերներինՊարսից ծոցի երկրների և Իրանի միջև ներկայումս բանակցություններ չեն նախատեսվումԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի զենքի մատակարարումները ՈւկրաինայինՍԴ-ն ԱԺ ընտրությունների չեղարկման հարցով վճիռը կհրապարակի հուլիսի 4-ին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnրԱՄՆ-ը, ԱՄԷ-ն և Իսրայելը բանակցություններ են վարել տեխնոլոգիական համագործակցության շուրջ
Ամենադիտված