235 զոհ․Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին (տեսանյութ) Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան (տեսանյութ) Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Պաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից ՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները (տեսանյութ) ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Տաթև Ասատրյանին Երևանում բնակարան են նվիրել. (տեսանյութ) ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը ՍԴ-ն ԱԺ ընտրությունների չեղարկման հարցով վճիռը կհրապարակի հուլիսի 4-ին 

Իսպանիայում շատ քիչ ակումբներ ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսին «Բանանցում» է. Տիտո Ռամալյո

Սպորտ

«Բանանցի» նոր գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն որպես «Բանանցի» գլխավոր մարզիչ իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց հայկական ակումբում աշխատելու իր մոտիվացիան և պատասխանեց տարաբնույթ հարցերի: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:

- Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ակումբի հրավերքի և աշխատանքային հիանալի պայմանների համար: Ինձ հետ միասին ժամանել է մարզիչների խումբ, ովքեր Իսպանիայի ամենահռչակավոր ակումբներում աշխատելու փորձ ունեն՝ «Դեպորտիվոյում», «Վալենսիայում», «Լևանտեում» և այլն: Բոլորս միասին պետք է ձգտենք, որպեսզի «Բանանցում» ֆուտբոլային կյանքն ավելի հարուստ և բովանդակալից դառնա: Պետք է այնպես անել, որ «Բանանցի» ներքին զարգացումն ավելի արդյունավետ դառնա, որպեսզի ակումբը մրցունակ դառնա նաև միջազգային ասպարեզում: Այս ամենին հասնելու համար պետք է փոփոխության ենթարկվի ողջ մարզական կառուցվածքը: Պետք է բարձրացնել նաև ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը և «Բանանցի» բոլոր աշխատակիցները պետք է համագործակցեն մարզիչների հետ, որպեսզի կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին:

- Ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել Հայաստանի առաջնությունից հանդիպումներին ներկա գտնվելուց հետո:
- Մեկ ամիս առաջ այցելել եմ «Բանանց» և դիտել եմ մի քանի հանդիպում: Այս ընթացքում հետևել եմ նաև «Բանանցի» ելույթներին համացանցի միջոցով: Իմ կարծիքով, հայկական ֆուտբոլում մեծ տեղ է զբաղեցնում ֆիզիկական պայքարը, իսկ Իսպանիայում կարևորությունը տրվում է մտածողությանն ու տակտիկական բաղադրիչներին: Մեր նպատակն է համատեղել հայկական ֆուտբոլի ֆիզիկական բաղադրիչն ու իսպանական ֆուտբոլի կոմբինացիոն բաղադրիչը:

- Արամ Ոսկանյանը մնալու է «Բանանցի» մարզչական շտաբում: Որքա՞ն կարևոր է դա Ձեզ համար:
- Ես շատ շնորհակալ եմ նրան, որ նա պատրաստակամություն հայտնեց մնալ թիմում: Նրա դերը շատ մեծ է լինելու ակումբի աշխատանքում: Մեզ համար շատ կարևոր է հայ մարզիչների հետ համագործակցությունը: Մենք չենք եկել որևէ մեկի տեղը զբաղեցնելու համար: Մենք եկել ենք, որպեսզի ավելացնենք նրան, ինչ արդեն գոյություն ունի:

- Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար:
- «Բանանցի» առջև շատ բարձր և հավակնոտ նպատակներ են դրված: Առաջիկա ժամանակահատվածը կարող է լինել անցողիկ ու դժվար, բայց արդեն վաղվանից մենք պետք է սկսենք աշխատելը: Նպատակ է դրված որքան հնարավոր է բարձրանալ մրցաշարային աղյուսակում և պայքարել եվրագավաթային ուղեգրի համար:

- Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել:
- Այժմ պետք է աշխատենք այն ֆուտբոլիստների հետ, ովքեր կան մեր տրամադրության տակ և պետք է ներառենք մեր իսպանական մեթոդները: Այսինքն պետք է փոխենք «Բանանցի» մթնոլորտը, ինչը շատ հանդարտ գործընթաց է: Բայց աստիճանաբար փոփոխությունները տեսանելի կլինեն պրոֆեսիոնալիզմի աճի առումով: Մենք չենք եկել միայն հաղթանակներ ապահովելու համար: Մենք ցանկանում ենք փոխել այն, ինչպես են տեսնում և ընկալում ֆուտբոլը: Իսպանիայում շատ քիչ ակումբներ ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսին «Բանանցում» է: «Բանանցը» պետք է հպարտ լինի դրանով և լավագույնս օգտագործի այս բոլոր հնարավորությունները:

- Գիտեմ, որ ներկա եք գտնվել Հայաստանի հավաքականի խաղին: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր տեսածը:
- Տակտիկական առումով շատ թերություններ տեսա: Կար ներուժ և լավ անհատ խոստումնալից խաղացողներ, բայց շատ խնդիրներ կային տակտիկական առումով: Ես տեսա, թե ինչպես էին 11 տարբեր ֆուտբոլիստներ դաշտում մտածում 11 տարբեր կերպ: Իսկ ֆուտբոլը ենթադրում է միասնական մտածելակերպ ողջ թիմի մոտ:

- Առաջին իսպանացի մասնագետն եք, ով աշխատելու է Հայաստանում: Ի՞նչը դրդեց նրան, որ ընդունեցիք այս առաջարկը:
- 20 տարուց ավելի աշխատել եմ Լա Կորունյայի «Դեպորտիվոյում», բայց այս առաջարկը շատ հետաքրքիր էր: Կան հանգիստ աշխատելու բոլոր պայմանները: Առաջին անգամ Հայաստան գալուց հետո դրական տպավորություններ ստացա և Հայաստանից մեկնելուց հետո զգացի, որ ցանկանում եմ վերադառնալ և աշխատել այստեղ: Բացի այդ կարևոր դեր խաղաց Ռոման Ասխաբաձեի իսպաներենի իմացությունը (ժպտում է):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայիցԻրանը կոշտ արձագանքել է ԱՄՆ-ի պահանջներին Հորմուզի նեղուցի հարցում 235 զոհ․Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին (տեսանյութ)ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը․ Գալյան (տեսանյութ)Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան (տեսանյութ) ԱԺ-ն հուլիսի 2-ին կգումարի արտահերթ նստաշրջանՆշվել են 2026 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստներըԶախարովա․ Փաշինյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)Եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման թեմայով կլոր-սեղան քննարկումՎստահության ճգնաժամ բանակցություններումԱրտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած՝ Իրանի 22-ամյա քաղաքացուն կարողացել են փրկել Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Արդարադատության նախարարն անդրադարձել է ԱՊՀ երկրների իրավական համագործակցության զարգացման հեռանկարներինՖոն դեր Լայենը կժամանի ԵրևանՊաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններինԽորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. ԼեբեդևՎազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկմանՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները (տեսանյութ)Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՌուսաստանում չի բացառվում դիզելային վառելիքի արտահանման արգելքըԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը Կրեմլը՝ ԱՄՆ-ի միջնորդության մասին բանակցություններումՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող․ ԱՊՀ գլխավոր քարտուղար (տեսանյութ)Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնումMicrosoft-ը մեղադրվում է օգտատերերին մոլորեցնելու մեջ Windows-ի պահանջների հարցումՊեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համարԱՊՀ-ում արձագանքել են Վրաստանի հնարավոր վերադարձի հարցինՏաթև Ասատրյանին Երևանում բնակարան են նվիրել. (տեսանյութ) Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի (տեսանյութ)Ժիրինովսկու որդու հայտարարությունը հոր «կանխատեսման» մասինՀռոմը զգուշացրել է օդանավակայաններում հնարավոր «աղետի» մասինԴոլարի կուրսը Ռուսաստանում կտրուկ աճել էTelega հավելվածը դադարեցնում է աշխատանքը Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք Ծառուկյանի, Քոչարյանի նկատմամբ. Օրբելյան (տեսանյութ)Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ԱշխաբադումՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրիցՌԴ կառավարությունը լրացուցիչ 60 միլիարդ ռուբլի կհատկացնի ֆերմերներինՊարսից ծոցի երկրների և Իրանի միջև ներկայումս բանակցություններ չեն նախատեսվումԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի զենքի մատակարարումները ՈւկրաինայինՍԴ-ն ԱԺ ընտրությունների չեղարկման հարցով վճիռը կհրապարակի հուլիսի 4-ին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnրԱՄՆ-ը, ԱՄԷ-ն և Իսրայելը բանակցություններ են վարել տեխնոլոգիական համագործակցության շուրջԱրագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են․ նա կարող է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի
Ամենադիտված