Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին Կիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համար Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 

«168 ժամ». Ո՞ւմ համար է ճանապարհ բացում «Նոր Հայաստանը»

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ազդարարվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորման մասին: Այդ նախաձեռնությանը մաս են կազմում «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաև՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք երեկ տարածել են իրենց ռազմավարության և մարտավարության վերաբերյալ առաջին հայտարարությունը, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելով՝ պետք է հասնեն Սերժ Սարգսյանի ու Կառավարության հրաժարականին, ձևավորեն ժամանակավոր կառավարություն, և անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Նպատակները միանգամայն ազնիվ են, մղումներն էլ՝ հայրենանվեր: Սակայն դրանք իրագործվելու կամ տապալվելու են ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում, ինչը պահանջում է պատասխանել հարցադրմանը՝ իսկ ո՞վ կարող է ամենաշատը շահել «Նոր Հայաստանի» հաղթանակից և տուժել նրա պարտությունից: Միանգամից ասենք՝ եթե «Նոր Հայաստանը» կարողանա հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա դրանից ամենաշատը շահելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նրան ոչ ոք չի կարող արգելել առաջադրել իր թեկնածությունն արտահերթ նախագահական ընտրություններում:

Ժամանակավոր կառավարություն, ժողովրդի վստահություն, և այլն, երկրորդական գործոններ են, քանի որ, եթե Քոչարյանը ստացավ նախագահական կառավարման մոդելը պահպանելու և առաջադրվելու հնարավորություն, ապա կարող է դառնալ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունեցող թեկնածուն: Ոչ այն պատճառով, որ ժողովուրդը տենչում է նրա վերադարձը, այլ որովհետև, իշխանությունից բացի, նա է տիրապետում ընտրություններում «հաղթելու» ամենակարևոր գործոնին՝ փողին, շատ փողին:

Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանին ընդամենը պետք է հասնել ընտրություններում առաջադրվելու հնարավորության, մնացածը տեխնիկայի հարց է: Այլ թեկնածու, ով կարող է ազնիվ ընտրապայքարում հաղթել ընտրություններում, չկա. Րաֆֆի Հովհաննիսյանն «աղոթել» է 2013 թվականի հաղթանակը, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ առաջացած տարիքը թույլ չի տալիս մասնակցել ընտրություններում, իսկ այլ թեկնածուներ ընդհանրապես չեն երևակվում:

Մի խոսքով, այն, ինչ ցանկանում է անել «Նոր Հայաստանը», ծառայելու է առաջին հերթին՝ Քոչարյանին: Դա ամենևին չի նշանակում, որ այդ նախաձեռնության հետևում Քոչարյանն է, որ ստվերային պայմանավորվածություն կա նրանց միջև: Ո՛չ, կրկին անգամ ո՛չ: Հակառակը՝ այդ ճակատում հավաքվածներից ոմանք Քոչարյանի ոխերիմ թշնամիներն են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ, ինչպես նշեցինք, քաղաքական իրողությունները: Իսկ «Նոր Հայաստանի» տապալման դեպքում տուժելու է հասարակությունը՝ ապրելով հերթական հիասթափությունը:

Այնպես որ, այս ճակատը, ըստ էության, փակուղային նպատակադրումներով է հրապարակ դուրս եկել. հաղթելու դեպքում՝ մեծացնել Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու շանսերը, պարտվելու դեպքում՝ հանրային ապատիան երկարաձգել ևս մի քանի տարով: Ստացվում է՝ ակամա աջակցություն կա՛մ երկրորդ, կա՛մ երրորդ նախագահին: Տխուր է, բայց փաստ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը' PAN Photo-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը
Ամենադիտված