«ՀԺ». Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի աշխարհով մեկ, եթե «շուխուր» ընկնի մեր 4 տոկոս տնտեսական աճի մասին
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ն գրում է. «Երեկ մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երեւանի Հանրապետության եւ Բյուզանդ փողոցների խաչմերուկի մերձակա շենքերից մեկի ցուցափեղկերը մաքրում ակնհայտորեն ոչ հայաստանյան արմատներ ունեցող սեւամորթ երիտասարդը։ Առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա. բայց միայն առաջին հայացքից։ Իրականում մենք արձանագրել ենք մի երեւույթ, որը մեծ՝ գլոբալ գործընթացի դրսեւորում է։ Աշխատանքային էմիգրանտները մինչ օրս ձգտում էին հասնել Եվրոպա ու ԱՄՆ, որտեղ գրանցվում է ընդամենը 1-2 տոկոս տնտեսական աճ։
Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի աշխարհով մեկ, եթե «շուխուր» ընկնի մեր 4 տոկոս տնտեսական աճի մասին, աշխատանքային միգրանտների հոսքը դեպի Հայաստան ուղղակի կանգնեցնել չի լինի։ Իսկ դուք ասում եք տնտեսական աճ չկա։ Բա որ Սահմանադրությունն էլ փոխվի…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից