«Իրատես de facto». Հովիկ Աբրահամյանի հաշիվները խառնվել են
Հայկական Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի՝ վերջին շրջանում դժվարի վիճակում հայտնվելու պատճառները ոչ այնքան տնտեսական, որքան ապագայի տեսլականներին են առնչվում: Նա հայտնվել է գրեթե նույն դրության մեջ, ինչ ԱԺ նախագահի պաշտոնանկության օրերին էր. չգիտի, թե ինչ են մտածում Բաղրամյան-26-ում, ինչպես են մտածում, «ումով» են մտածում:
Սերժ Սարգսյանը նրան մասնակից չի դարձնում ապագայի մասին իր «տեսլականներին» անգամ կասկածի տակ է նրա՝ սահմանադրական հանրաքվեի շտաբի պետ նշանակելը: Հովիկ Աբրահամյանի հաշիվները խառնվել են, մանավանդ, ԱՄՆ-ում իրավահաջորդի մասին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքից հետո, երբ վերջինս ասել էր՝ չի բարձրաձայնում, թե ով է հաջորդ նախագահը, որ նրա կյանքը դժոխքի չվերածվի, փաստացի դժոխքի վերածելով վարչապետի եւ «այլոց» կյանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից