«Երասխ» կայարանում այրվել է գնացքի էլեկտրական վահանակի տուփը
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 13-ին' ժամը 06.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլեկտարական գնացք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Երասխ» կայարանում 3600 Վ լարումով էլեկտրական մալուխը պոկվել և ընկել է վագոնի վրա. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում' հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.54-ին: Այրվել է գնացքի էլեկտրական վահանակի տուփը:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար