Հայաստանի Մ21 հավաքականը ոչ-ոքի խաղաց 10 հոգով մնացած Լյուքսեմբուրգի թիմի հետ
Սպորտ
Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ21 հավաքականը տնային խաղում ոչ-ոքի` 1:1 խաղաց Լյուքսեմբուրգի իրենց տարիքային թիմի դեմ:
Հանդիպման 20-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: Խաղից հեռացվեց Սակրասը: Նշանակված 11 մետրանոց հարվածից, սակայն, վրիպեց Արթուր Միրանյանը:
23-րդ րոպեին լյուքսեմբուրգցիները բացեցին հաշիվը՝ նշանակված 11 հարվածը դիպուկ իրացրեց Ռիկարդո Կոուտո Պինտոն:
Պատասխան գոլը մերոնք հեղինակեցին 67-րդ րոպեին. աչքի ընկավ Արամ Շախնազարյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու