Sport Mediaset. Անչելոտին և «Բավարիան» համաձայնության են եկել երկամյա պայմանագիր կնքելում հարցի շուրջ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մոտ է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուն: Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն կողմերը արդեն համաձայնության են եկել երկամյա պայմանագիր կնքելում հարցի շուրջ, որը ուժի մեջ կմտնի 2016թ-ի հուլիսից:
Նշվում է նաև, որ մյունխենյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
Նշենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու