Ինչու է պետք մտնել կոալիցիա
Բլոգոսֆերա
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անշուշտ, ես կիսում եմ «Բարգավաճ Հայաստանի» ներկայիս նախագահ տիկին Զոհրաբյանի այն կարծիքը, որ «կոալիցիա մտնելը չպետք է ինքնանպատակ լինի»... Իսկապես նա իրավացի է... Դա չի վիճարկվում...
Իսկ կներեք՝ ո՞վ է «Բարգավաճին» ստիպում այդ քայլն անել ինքնանպատակ: Այդ ո՞ր բանի ինքնանպատակն է լավ, որ կոալիցիայինը լավը լինի...
Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է նպատակային կամ ինքնանպատակ դարձնում իր քայլերը: Եթե ունես հստակ ծրագիր, խելամիտ տեսլական, ապա պետք է քաջություն ունենալ նաև ստանձնել բեռն ու ապացուցել, որ դու ժողովրդին չես խաբել: Ինչո՞ւ էինք քարոզում Սահմանադրության փոփոխությունների օգտին, երբ դրանց ընդունումից հետո պետք է դիտորդի և գրաքննադատի դեր ստանձնենք:
Սա այն եզակի դեպքն է, երբ իր ուժերի վրա վստահ քաղաքական ուժն անգամ ինքը պետք է նախաձեռնի երկրի կառավարման գործին իրեն ընդգրկելու գործընթացը, մանավանդ, որ առիթը բաց չենք թողնում' ասելու, թե երկիրը սրընթաց գլորվում է անդունդ: Բա հիմա ո՞րն է տրամաբանությունը' սառնասրտորեն հետևելու այդ դաժան տեսարանին...
Որպես կուսակցական, հարգելով տիկին Զոհրաբյանի կարծիքը, գտնում եմ, որ այն այնքան էլ համահունչ չէ կուսակցության նախկին քայլերի և ապագա անելիքների տրամաբանությանը...
Եթե իսկապես ընդդիմադիր էինք, ապա ի՞նչ գործ ունեին մեր կուսակցականները' ցրտին ու անձրևին ամեն քար ու թուփի մոտ Սահմանադրությունը գովերգելիս, ինչո՞ւ էինք բյուջեին հավանություն տալիս:
Այսպիսի մարտավարությամբ մենք ճանապարհ ենք բացում այն կարծիքի համար, թե «Բարգավաճը զբաղված է քաղաքական լարախաղացությամբ»: Իսկ դա, կարծում եմ' պետք է հուզի ցանկացած կուսակցականի և, առաջին հերթին՝ կուսակցության ղեկավարին...
Մնացածը' հաջորդիվ...»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից