«Հրապարակ». Արմեն Երիցյանի լիազորությունների կրճատման հեռանկարը տոնական տրամադրություն է հաղորդել հայրենի «բդեշխներին».
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի լիազորությունների կրճատման հեռանկարը տոնական տրամադրություն է հաղորդել հայրենի «բդեշխներին»՝ մարզպետներին: Չնայած Արմեն Երիցյանն առանձնապես շատ չի շփվում մարզպետների հետ, սակայն, ըստ նրանց շրջանակներից ստացված լուրերի, շփումներն իրականացվում են «մենթական» ձևերով, ինչը մարզպետների սրտով չէ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունների սեղանին, ինչպես հայտնի է, գրեթե վերջնական լուծում է ստացել դաշնակցական Դավիթ Լոքյանի կողմից տարածքային կառավարման նախարարի պորտֆելն ստանձնելու հարցը։
Ի դեպ, նա այն թեկնածուն է, որին երկու ձեռքով կողմ են և Սերժ Սարգսյանը, և Հովիկ Աբրահամյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից