Մահացել է բրիտանացի գրող Մարգարետ Ֆորսթերը
Գիտություն և Մշակույթ
Փետրվարի 8-ին Լոնդոնում 77 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի գրող Մարգարետ Ֆորսթերը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Ֆորսթերը գրել է շուրջ քսան վեպ և տասը կենսագրական գիրք: Նա հռչակ ձեռք բերեց 1960-ական թվականների կեսերին՝ «Ջորջի աղջիկը» վեպի լույսընծայումից հետո: 1966 թվականին դրա մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմը՝ Լին Ռեդգրեյվի և Շառլոտա Ռեմփլինգի մասնակցությամբ, որի անվանաերգը՝ Georgy Girl-ը, The Seekers խմբի կատարմամբ դարձել է միջազգային հիթ:
Մարգարետ Ֆորսթերի գեղարվեստական երկերի թվում են «Զբոսայգին», «Միսիս Փենդլբերիի գայթակղումը», «Մասնավոր թղթերը» գրքերը: Նրա «Հարսնացուի անծանոթ ընկերուհին» վերջին վեպը լույս է տեսել 2013 թվականին:
Ֆորսթերը նաև հայտնի է Ուիլյամ Թեքերեյի մասին («Վիկտորիական ջենթլմենի գրառումները») և ֆեմինիզմի պատմության մասին («Կարևոր քույրեր») գրքերով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)