Իրականացնելը դժվար կլինի, բայց պապիկիս խոստացել եմ խաղալ «Ռեալում». Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ մանուկ հասակում երազել է խաղալ «Արքայական ակումբում»:
«Մանկությանս երազանքը «Ռեալում» խաղալն է: 2014թ. պապիկիս մահվանից առաջ խոստացել եմ, որ հանդես եմ գալում «Արքայական ակումբում»: Դա իրականացնելը դժվար կլինի, սակայն գաղափարը մնացել է գլխումս»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L'Equipe-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է Բունդեսլիգայի 21 խաղի, հեղինակել է 21 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու