Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները 

Մահացել է պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը

Հասարակություն

Կյանքի 72-րդ տարում մահացել է ականավոր պատմաբան, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը:

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո 1970 թ. ընդունվել է ասպիրանտուրա Հայոց պատմության ամբիոնի գծով: 1976 թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ «Միջնադարյան Հայաստանի սոցիալ - տնտեսական հարաբերությունների պատմության ուսումնասիրությունն ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի աշխատություններում» թեմայով։ Այնուհետև աշխատել է Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատ ող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ 2013 թվականից մինչև մահը ղեկավարել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։ 1992-1994 թթ. դասախոսել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995 թ. համատեղության կարգով՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում, իսկ 1999 թ. սկսած՝ զուգահեռ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որտեղ կատարած իր գիտամանկավարժական բեղուն գործունեության համար 2004 թ. արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկին՝ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանին։

Երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում դասավանդել է «հայոց պատմություն», «հայոց պատմության աղբյուրագիտություն», «արաբական երկրների հայկական համայնքների պատմություն», «հայ ազատագրական շարժումների քննական վերլուծություն», «հայագիտության պատմություն», «Սփյուռքագիտության հիմնահարցեր», «Հայ գաղթավայրերի պատմություն» և այլ առարկաներ: Պ. Հովհաննիսյանը գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ կարդացել տարբեր կազմակերպություններում։

Դասախոսական գործունեությունը Պ. Հովհաննիսյանը զուգակցել է ակտիվ գիտական աշխատանքի հետ։ Հայոց պատմության և աղբյուրագիտության զանազան հարցերի վերաբերյալ 300-ից ավելի ուսումնասիրությունների, այդ թվում՝ մի քանի մենագրությունների, հոդվածների ու գրախոսությունների հեղինակ է։ Հեղինակել և խմբագրել է բուհական «Հայոց պատմության հիմնահարցեր», միջնակարգ և ավագ դպրոցների «Հայոց պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի առանձին բաժիններ, խմբագրել շուրջ երեք տասնյակի հասնող աշխատություններ: Հայագիտության մեջ կարևոր ներդրում են հատկապես Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մատենագիտությանն ու նշանավոր հայ պատմագետ Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ժառանգությանը նվիրված Պ. Հովհաննիսյանի հեղինակած ու կազմած աշխատությունները: Նրա գործուն մասնակցությամբ են ստեղծվել հայ իրականության մեջ առաջին անգամ ընթերցողին ներկայացված «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը (գլխավոր խմբագիր և հեղինակից):

Իր գիտամանկավարժական անբասիր գործունեության համար 2009 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով Պետրոս Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։

ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրակազմը ցավակցում է Պետրոս Հովհաննիսյանի հարազատներին ու գործընկերներին, կիսում կորստի ցավը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է Թբիլիսի
Ամենադիտված