«Բարսելոնայի» նախկին նախագահը ծաղրել է Ռոնալդուին (լուսանկար)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան ֆեյսբուքյան իր էջում ծաղրել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին` Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Մալագայի» դեմ խաղում 11 մետրանոցից վրիպելու համար:
Լապորտան տեղադրել է «Գիտեմ` ինչու չիրացրեցի 11 մետրանոցը, բայց չեմ ասի» գրառմամբ լուսանկար:
Ավելի վաղ Ռոնալդուն նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում` «Սելտայի» դեմ խաղում Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի խաղարկած 11 մետրանոցի մասին:
Պորտուգալացին մասնավորապես ասել էր. «Գիտեմ` ինչու Մեսսին խաղարկեց 11 մետրանոցը, բայց չեմ ասի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու