ԲՀԿ-ական պատգամավորը ցանկություն ունի Վրաստանում ծավալել բիզնես գործունեություն. «Իրավունք»
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ գործարար պատգամավոր, շշերի գործարանի սեփականատեր Մելիք Մանուկյանը ցանկություն ունի Վրաստանում ծավալել բիզնես գործունեություն։ Պատգամավորը, սակայն, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հերքեց այդ տեղեկությունները։ «Շատ զարմանալի բան եք ասում։ Անգամ մտադրություն չունեմ Վրաստան գնալու»,- ասաց ԲՀԿ-ականը։
Մեր դիտարկմանը, թե մեր բիզնեսմենների մի մասը հաճախ է խոսում Վրաստանում գործարարությամբ զբաղվելու բարենպաստ պայմանների և այնտեղ մեկնելու մասին, պատգամավորն ասաց, որ ինքը բողոքող բիզնեսմեններից չէ։ «Ես մշեցի եմ, իսկ դա շատ կարևոր հանգամանք է։ Ոչ մի տեղ էլ չեմ գնալու»,- հավաստիացրեց ԲՀԿ-ի անդամը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան