Եգիպտոսի նախագահին վաճառքի են հանել (լուսանկար)
Բլոգոսֆերա
Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եգիպտոսի նախագահին վաճառքի են հանել
Եգիպտոսում տիրող տնտեսական ճգնաժամի հետ կապված նախագահ Ալ-Սիսին իր հայտարարության մեջ նշել էր, որ հանուն երկրի տնտեսական բարեկեցության ինքը պատրաստ է նույնիսկ իր անձը վաճառել: Նշված հայտարարությունից հետո e Buy առցանց վաճառքի համակարգում օգտատերերից մեկը հայտարարություն էր տեղադրել, առ այն, որ վաճառվում է Եգիպտոսի նախագահը, ընդ որում գնորդները, որոնց թիվը անցնում էր 100-ից, հայտարարության մեջ նշված «քիչ օգտագործված նախագահի» դիմաց պատրաստ էին վճարել շուրջ 100 հազար դոլար:
Ավելի ուշ նշված հայտարարությունը հեռացվել էր համակարգից, սակայն, այդուհանդերձ այն հայտնվել էր համացանցում:



















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը