Ցանկանում ենք շարունակել նույն ոգով. Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է Բունդեսլիգայի շրջանակներում «Բավարիայի» դեմ դիմակայությանը և նշել.
«Առաջին կես ժամը հիանալի էր, երկու թիմերն էլ անհավանական տեմպ էին ցույց տալիս: Օգտվեցի այս խաղում որպես մարզիչ ներկա գտնվելու հաճույքից: Մյունխենցիները «Բարսելոնայի» հետ աշխարհի լավագույն ակումբն է, հավանաբար լավագույն մարզչով: Այս տարիների ընթացքում նրանք երբեք չեն հանգստացել: Նրանց ինքնավստահությունը զգացնել էր տալիս և 30-45 րոպե դրան դիմակայելը հաջողություն է և շաբաթ օրը մենք դա արեցինք ամբողջությամբ:
Ցանկանում էի թիմը խաղար այնպես ինչպես, որ խաղաց: Խաղից առաջ պարզ էր, որ պետք է մյունխենցիների դեմ հանդիպմանը խաղանք մեր հնարավորությունների սահմանից բարձր՝ դա մեզ իսկապես հաջողվեց: Կատարելագործվելու համար ունենք ոգի և էներգիա: Ցանկանում ենք շարունակել նույն ոգով, անկախ նրանից թե որքան ուժեղ են մյունխենցիները՝ Պեպի աշխատելու պահից ի վեր: Յուրաքանչյուրը զգաց, որ մենք ցանկանում էինք հաղթել»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու