Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Չգիտեմ ինչ պիտի լիներ, որ ես փոխվեի. Մկրտիչ Արզումանյան

Գիտություն և Մշակույթ

«Արմենպրես»-ի և «Լոֆթ»-ի համատեղ «Հարցազրույց» նախագիծն այս անգամ հյուրընկալել է սիրված դերասան և պարզապես հրաշալի մարդ Մկրտիչ Արզումանյանին:

 

- Երբ տարիներ առաջ առաջին քայլերն էիք կատարում կինոյի ոլորտում, ինչպե՞ս էիք պատկերացնում ձեր կարիերան: Եթե հետ հայացքով նայեք, արդյո՞ք հասել եք այն նպատակներին, որոնք ձեր առաջ դրել էիք:


- Կարծում եմ՝ իր գործը սիրող և հարգող մարդը իրավունք չունի մտածել, թե ինչ որ բանի հասել է և դա բավական է, կապ չունի, թե որ ոլորտում, քանի որ, երբ մարդը սկսում է նման կերպ մտածել, նրա մոտ անկում է սկսվում: Նույնպես ինձ մոտ է: Տարիներ առաջ ես անգամ չէի կարող պատկերացնել, որ հանդես կգամ տարբեր նախագծերում, որոնց մասին կարող էի անգամ երազել, բայց այդ ամենով պետք չէ եզրափակվել, անընդհատ պետք է անել ավելին, կատարելագործվել և սովորել, որովհետև ցանկացած տարիքում մարդը պիտի սովորի: Ցանկացած տարիք ունի իր ընկալման աստիճանը:

 

- Դուք Ձեր կյանքում կերտել եք բազմաթիվ կերպարներ, խաղացել եք տարբեր ներկայացումներում: Կա՞ Ձերկարիերայի ընթացքում մի շրջան, որտեղ կցանկանայիք վերադառնալ: 



 - Հաճախ հիշում եմ «Mea Culpa - Իմ մեղքը» ներկայացումը, այդ ընկերական միջավայրը, այն ժամանակ բոլորովին այլ շունչ կար: Անցյալը միշտ ուրիշ կերպ է ընկալվում, կային լավ և դժվար ժամանակներ: Օրինակ 7,5՝ «յոթ ու կես» նախագիծն էր շատ հետաքրքիր ինձ համար, ու այն կայացավ:


- Օրերս տեղի ունեցավ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերան: Ի՞նչ արձագանքներ կան: 



 
- Շատ էի սպասում գործընկերներիս կարծիքներին. արձագանքները շատ դրական են: Տիգրան Համբարձումյանը, Աշոտ Աբրահամյանը՝ ֆիլմի սցենարիստը և ստեղծագործական պրոդյուսերը, ինչպես նաեւ՝ ես, փորձել ենք չստիպել ակնդիրին ամեն վայրկյան ծիծաղել և դերասաններին՝ ամեն վայրկյան ծամածռվել: Նաեւ՝ չենք փորձել օգտագործել փողոցային խոսակցական լեզուն՝ հանդիսատեսի համար ֆիլմը գրավիչ դարձնելու նպատակով: Մենք ստեղծել ենք այն ֆիլմը, որ մեր երեխաները, մեր ընկերները կդիտեն, և մենք չենք ամաչի դրանից: Հանդիսատեսին ծիծաղեցնելու հնարքներ գիտեմ, երկար ժամանակ զբաղվել եմ դրանով, սակայն  «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում ես գնահատում եմ ավելի շատ հուզական էպիզոդները, որոնք տեսնելով հասկանում եմ, որ դրանք ստացված են: Ինձ համար դա մեծ հաղթանակ է:

 

- Իվետա Մուկուչյանը, չունենալով դերասանական կրթություն, կարողացա՞վ, ըստ Ձեզ, լիարժեք կերտել Սաթենիկի կերպարը և ճիշտ մատուցել հանդիսատեսին:


 - Մենք չէինք կարող գնալ այդ ռիսկին՝ չանցնելով երկար ճանապարհ: Չեմ մտաբերում մի օր, որ փորձ արած չլինենք: Երբ Իվետան Հայաստանից դուրս էր, «Skype» -ով էինք փորձերն անում: Իվետան շատ տաղանդավոր և աշխատասեր մարդ է, ամեն փորձից հետո ես զգում էի, որ նա մի քայլ առաջ գնաց և արդյունքում կերտեց Սաթենիկի կերպարը:


  
- Դուք մի առիթով ասել էիք, որ կրկնվելը դերասանի և առհասարակ ստեղծագործող մարդու համար արհավիրքի, լճացման, ինքնասպանության նման է: Երկար ժամանակ հանդես գալով կատակերգական ժանրում՝ 

մտավա խություն չունե՞ք, որ կմոտենաք այդ ձեր նշած կրկնվելու սահմանին: 


 - Մտավախություն միշտ կա, ցանկացած նախագծում: Նույնիսկ մտավախությունը կա ավելի շատ այն ժամանակ, երբ նույն կերպարը մի քանի անգամ խաղացել ես: Այդ զգացողությունը հաճախ լինում է հեռուստատեսային նախագծերում, երբ անընդհատ պետք է հանդես գալ, օրինակ, պետավտոտեսուչի, ոստիկանի կամ բժշկի դերում: Նույն մասնագիտության տեր մարդկանց պետք է ներկայացնել տարբեր ձեւով, միշտ պետք է նոր գույներ հաղորդել կերպարներին: Ամեն դեպքում՝ կարևոր է չկրկնվելը: 


- Չե՞ք պատրաստվում ձեզ այլ ժանրում փորձել: Որքան տեղյակ եմ, դրամատիկ դեր խաղալու առաջարկներ ունեք:


 - Այս շրջանում ինձ համար երևի թե ամենասիրելի զբաղմունքն է՝ կերտել դրամատիկ կերպար: Նման հնարավորությունները ես բաց չեմ թողնում: Դերասանի համար չպետք է լինի տարբերություն, բոլոր ժանրներն էլ դերասանի համար են: Դրամատիկ կերպարում հանդես գալու փորձ ունեցա՝ խաղալով դատավորի դեր՝ Մհեր Մկրտչյանի «Հաջողակները» ֆիլմում, որն այժմ արտադրության փուլում է: Բոլորովին այլ զգացողություններ էին, և հասկացա, որ այս ժանրը ես ավելի շատ սիրեցի: Հանդիսատեսի համար, իհարկե, անսովոր կլինի:

 

- Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ի՞նչ նոր ծրագրեր, ֆիլմեր, միգուցե՝ հեռուստանախագծեր կարող է սպասելհանդիսատեսը:


 -  Հրաշալի փորձ էր ինձ համար «Տնփեսա» հեռուստանախագիծը, որտեղ ես միանգամից մարմնավորում էի երկու կերպար` Կորյունին և պապիկին: Բավականին բարդ էր ինձ համար, և արեցի ամեն ինչ, որպեսզի նրանք չկրկնվեն: Հեռուստատեսային նոր նախագիծ ստեղծելու համար կան բազմաթիվ մտքեր, և դրանցից մեկը, կարծում եմ, մոտ ապագայում կիրագործվի:

 

- Դուք բավական ճանաչված, սիրված դերասան եք, բայց, միևնույն ժամանակ, համեստ անձնավորություն: Ձեզ շրջապատող մարդիկ են հաճախ նշում ձեր համեստությունը, կյանքում ավելի զուսպ լինելը: Ինչպե՞ս է ստացվել, որ հեղինակությունը, ճանաչվածությունը ձեզ չի փոխել:


- Չգիտեմ, թե ինչ պետք է լիներ, որ ես փոխվեի: Մինչ այսօր շփվում եմ դպրոցական ընկերներիս հետ, կարոտում եմ նրանց: Ճիշտ է՝ հաճախ չենք հանդիպում, բայց միշտ զանգում ենք մեկս մյուսին: Շատ եմ սիրում, երբ ինքս գնում եմ, օրինակ, խանութ, շփվում եմ ծանոթ վաճառողների հետ և նրանցից շատ բան եմ քաղում. դա իմ կյանքի անփոխարինելի մասն է: Դու իրավունք չունես չհարգել քո լսարանին, որովհետև երբ մարդը մոտենում և բարևում է քեզ, ցանկանում է խոսել կամ լուսանկարվել, դրանից երջանիկ եմ, որովհետև դա նշանակում է, որ այն, ինչ ես անում եմ գնահատվում, ընդունվում և սիրվում է: Ցանկացած պարագայում պետք է մարդ մնալ:

 

- Կա՞ հայկական կինոյում կամ թատրոնում այնպիսի դերասան, ով ազդեցություն է թողել և ոգեշնչել է Ձեզ:

 - Խորեն Աբրահամյանը և Մհեր Մկրտչյանը: 


Լևոն Դադասյան

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված