«ՀԺ». Արագածոտնի ՀՅԴ-ական նոր մարզպետն ազատվել է նախկին մարզպետի հայտնի օգնականից
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Արագածոտնի նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հավատարիմ օգնական Կարեն Տոնոյանից, որը մարզում մարզպետի տեղակալին հավասար համբավ ուներ։ Կարեն Տոնոյանի անունը մամուլում շատ է հոլովվել։ Նրա պատճառով մարզպետարանի տարբեր պաշտոնյաներ մարզպետի առանձնասենյակում արժանացել են հանդիմանությունների, իսկ Սարգիս Սահակյանի ծննդյան տարեդարձերից մեկի ժամանակ էլ Կարեն Տոնոյանը գյուղապետերի եւ մարզի դպրոցների տնօրենների շրջանում դրամահավաք է կազմակերպել, որպեսզի մարզպետին նվեր անեն։
Գաբրիել Գյոզալյանի նորամուտով մարզպետի խորհրդական Ս. Վարդանյանը եւս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից