Արմեն Ջիգարխանյանի վիճակը մնում է միջին ծանրության
Հասարակություն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը մնում է միջին ծանրության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից:
Ավելի վաղ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր պալատ:
Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց' ինֆարկտի կասկածանքով, սակայն այդ ախտորոշումը չէր հաստատվել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը