Դանակահարված երիտասարդներից երեքը վիրաբուժական բաժանմունքում են
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Սարի թաղում: Էրեբունի բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ է տեղափոխել դանակահարված 6 երիտասարդ, որոնցից մեկը՝ Սարի թաղի 6-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Արայի Բաղդասարյանը, ճանապարհին մահացել էր (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած):
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը նշեց, որ այս պահին իրենց մոտ է գտնվում երեք երիտասարդ, որոնց գիշերը տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Այս պահին երիտասարդները գտնվում են վիրաբուժական բաժանմունքում: Շուշան Հունանյանի խոսքով՝ 6 երիտասարդից երկուսն էլ տեղափոխման պահին բուժզննում են անցել և գնացել տուն:
Մահացածները և վիրավորները հասակակիցներ են: Դեպքի պատճառների մասին դեռևս որևէ հստակ տեղեկություն չկա։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը