Ընտրական օրենսգիրքը, եթե լավը լիներ, չէինք փոխի. բանավեճ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև (տեսանյութ)
Քաղաքական
Իշխող կուսակցության ներկայացրած Ընտրական օրենսգիրքն ընդամենը նախագիծ է և այն պետք է դառնա փաստաթուղթ։ Իհարկե, թերություններ կան, դա ոչ ոք չի հերքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծի մասին, ասաց իշխող Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության վերահսկողական ֆունկցիաները լրիվ ուրիշ դաշտում են. «Եթե ընդդիմությունն ուզում է ինչ-որ մաս կազմել, պետք է կոալիցիա կազմի կամ քննադատի, ճիշտ առաջարկություններ անի և ստիպի իշխանությանն ընդունել ճիշտ որոշումներ: Այսօր ամեն ինչ դրված է իշխող կուսակցության վրա։ Մենք կընդունենք ցանկացած ընդունելի առաջարկ: Սա այն փաստաթուղթն է, որը պետք է վստահություն տա և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ եթե ԸՕ-ն լավը լիներ, ապա չէին փոխի։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը