Կարիերիստ պատգամավորներին հետ կանչելու հնարավորություն պետք է լինի. ԸՕ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Քաղաքական
Հանրապետական կուսակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները չեն դադարում։ Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը հակասահմանադրական է։ Ըստ նրա՝ նախագծում կան մի շարք կետեր, որոնք ընդունելի չեն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արշակյանը նշեց՝ ԸՕ-ի նոր նախագծում չկա պատգամավորին հետ կանչելու մեխանիզմ, որը շատ կարևոր է:
«Եթե պատգամավորը թերացել է կամ շեղվում է իր ստանձնած պարտավորություններից, քաղաքացին նրան պատժելու տարբերակ չունի։ Իսկ նման կարիերիստներին պատժելը նրան պաշտոնից հանելը կլինի: Նրան պատժելու միակ ձևը հետ կանչելու հնարավորություն ունենալն է»,- ասաց Արշակյանը։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը