Կարինե Աճեմյան. ընտրատարածք լրագրողների մուտքը սահմանափակող կետը ենթակա է վերանայման
Քաղաքական
Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը համաձայն չէ այն ընդդիմադիրների տեսակետին, ըստ որի իշխանությունները հերթական խայտառակ Ընտրական օրենսգիրքն են գրել: Ըստ պատգամավորի՝ ԸՕ-ի վրա մասնագետներ են աշխատել, իսկ Վենետիկի հանձնաժողովը՝ որպես մասնագիտական հանձնաժողով, հետևում է Ընտրական օրենսգրքին:
«Իրականում մենք դեռ առջևում բավականին ընդլայնված խորը քննարկումներ ենք ունենալու: Բոլորն իրենց մտահոգությունները կարող են հայտնել: Ես կարծում եմ, որ դեռևս փոփոխութուններ կլինեն, որովհետև ամեն բան դեռ առջևում է և քննարկման փուլում»,- ասաց նա՝ հավելելով, որ լայնածավալ քննարկումները պիտի նպաստեն, որ իշխանութունները կարողանան լավագույն Ընտրական օրենսգիրք ունենալ, որովհետև ամենաշատը ՀՀԿ-ն է շահագրգռված, որպեսզի ընտրակեղծիքների դեմ նաև օրենքով պայքարեն:
Պատգամավորը, պատասխանելով հարցին, թե ըստ էության Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է լրագրողների թիվը, ովքեր կարող են մտնել ընտրատեղամասեր, ասաց, որ դա քննարկման և փոփոխման ենթակա հարց է:
«Դուք չպետք է առանձնապես անհանգստանաք, որովհետև ես կարծում եմ, որ այս քննարկումների ընթացքում փոփոխութուններ կլինեն, բայց և դրա պատասխանը տրվեց. արվում է, որպեսզի կուտակումներ չլինեն, որպեսզի մարդիկ, ովքեր կապ չունեն լրատվության հետ, լրատվական այդ բեջերով չմտնեն տեղամաս: Այսինքն՝ կանոնակարգելու համար է, բայց կարծում եմ՝ այդ թիվը կվերանայվի: Կարծում եմ՝ դա ձեզ էլ կբավարարի»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը