Օսկանյանի քայլերը PR կոմբինացիաներ են. Շարմազանով
Քաղաքական
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար նորություն չէ, որ Օսկանյանը տարբեր խնդիրներում չի կիսում իշխանությունների տեսակետը:
«Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է, և Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր։ Եվ եթե Հանրապետականի ուսերին են դնում, իրենց կարծիքով, ձախողումները, պետք է մի փոքր օբյեկտիվ լինել և հիշել, որ եթե 1998-ից մինչև 2007 թվականը մենք ունեցել ենք տնտեսական հաջողություններ, այդ հաջողություններն ինչքան իրենցն են իրենք համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցությանն են և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը։ Այնպես որ, կարիք չկա արհեստականորեն բաժանում կատարել։ ՀՀԿ-ն 1999 թվականից մինչ օրս Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացների՝ թե՛ դրականի, թե՛ բացասականի պատասխանատուն է»։
«Ես չեմ կարող գնահատական հնչեցնել մի քաղաքական ուժի մասին, որը դեռևս չգիտենք՝ ինչ գաղափարախոսություն է դավանելու, ովքեր են լինելու առանցքային դեմքերը: Սահմանադրական փոփոխություններից հետո, մենք թևակոխել ենք մի շրջան, որ պետք է բացառենք անձերի միջև պայքարը, այլ պետք է լինի կուսակցությունների, գաղափարների պայքար: Ամեն ինչ կախված է, թե ինչպիսի քաղաքական օրակարգով Օսկանյանը կմտնի քաղաքական դաշտ:
Սա միայն PR կոմբինացիաներ են, բայց մենք չենք տեսել այդ քաղաքական թիմի գործունեությունը և միգուցե նախընտրական փուլում կտեսնենք»,- նշեց Շարմազանովը:
Հարցին, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի, արդյոք կուսակցության կայացման համար ուշ չէ՞, Շարմազանովն ասաց. «Քաղաքական կուսակցության կայացման համար մեկ տարին էլ է քիչ, տասը տարին էլ է քիչ, մենք պետք է գնանք կուսակցությունների կայացման ճանապարհով: Հակառակորդ՝ դասական իմաստով, չենք համարում, ՀՀ-ում հակառակորդ չունենք, մենք ունենք գործընկերներ:
Մենք պատրաստ ենք բոլոր կառուցողական առաջարկների հետ համագործակցել: Անբարոյականություն չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցում են»,- ասաց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը