ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը 

Իրավապաշտպանները պաշտպանում են «Դալարիկի Ժուժոյին»

Հասարակություն

Հայաստանյան 14 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ համասեռամոլ մի երիտասարդի դեպքին, որին հրապարակավ մեղադրում էին համասեռամոլ լինելու մեջ։

Հայտարարությունում ասվում է.

«2016թ. փետրվարի 19-ին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հերթական ծրագրի («Դալարիկի Ժուժուն») հերոս Էդգարը հաղորդման ժամանակ հայտնել է, որ չի կարողանում աշխատանք գտնել, որովհետև նույնասեռական և այդպիսի վերաբերմունքն իր նկատմամբ ներկայացրել է որպես հասարակության կողմից դրսևորվող խտրականություն: Հաղորդման փորձագետ հյուրերից էր նաև փաստաբան Գարիկ Գալիկյանը: Ամբողջ հաղորդման ընթացքում Գալիկյանը բղավել է, հնչեցրել մարդու արժանապատվությունը ոտնահարող, ինչպես նաև ատելություն սերմանող խոսք: Մասնավորապես. «Ես միշտ, միշտ ու միշտ պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ, երբ տեսնեմ տրորելու եմ, ոտնատակ եմ տալու նրանց և այո’, նրանց (ի նկատի ունի նույնասեռական անձանց) պետք է վառել: Կարող եք իմ նկատմամբ քրեական գործ հարուցել, կարող եք հաղորդում տալ» և այլն: Ինչպես նաև հավելել է․ «Այո՛, իմացի՛ր, որ հալածում են ձեզ, ու ես միշտ հալածելու եմ քո նմաններին։ Ու այն, որ ընկերներդ ասում են, որ հոգեբանն ասել է վառել, դա հոգեբանը չի ասել, դա ես եմ ասել։ Սպառնալիք է, կարող եք հաղորդում տալ»։

Իսկ հաղորդման մեկ այլ հյուր՝ ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, իր խոսքում ասել է․ «Այն մարդը, ով քեզ աշխատանք կտա, դրա գլուխը մուրճով կջարդեմ։ Երևանի փողոցներում իմ երեխան է քայլում, իրեն հաճելի չէ, որ նա քո նման երևույթների հանդիպի»։

Սրանք ոչ միայն ատելության կոչեր են, այլ նաև իրենց մեջ պարունակում են անձի կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիք, որն ինքնին պետք է ոստիկանության ուշադրության կենտրոնում լինի։

Մենք մտահոգված ենք նաև նրանով, որ հեռուստահաղորդման ընթացքում հնչեցված վիրավորանքներն արվել են փաստաբանի կողմից։ Համաձայն ՀՀ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի՝ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է և փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել իր հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը: Մինչդեռ փաստաբան Գարիկ Գալիկյանի վարքագիծը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն չի հարգում ՀՀ այն քաղաքացիներին, որոնքնույնասեռական են և այն մասնագետներին, որոնք ներգրավված են վերջիններիս իրավունքների պաշտպանության ոլորտում, այլ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում փաստաբանական ինստիտուտի նկատմամբ' արատավորելով փաստաբանի մասնագիտության համբավը մեր հասարակության մեջ:

Ելնելով վերոգրյալից' մենք, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ջատագովներ, դատապարտում ենք ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցչի վարքագիծը՝ ուղղված հաղորդման հերոսի, ԼԳԲՏ անձանց և ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների դեմ և պահանջում ենք.

• ՀՀ ոստիկանությունից այս հայտարարությունն ընդունել որպես փաստաբան Գարիկ Գալիկյանի և ռեժիսոր Սարգիս Միքայելյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում՝ վերջիններիս կողմից հնչեցված արտահայտությունները համարելով սպառնալիք՝ ուղղված անձի կյանքի և առողջության դեմ։

• ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ իրականացնել կարգապահական վարույթ՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։

• «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունից ձեռնպահ մնալ ատելության կոչեր պարունակող և խտրականություն հրահրող հաղորդումներ հեռարձակելուց։

Կոչ ենք անում իրավապաշտպան գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին դատապարտել ատելության խոսքի վերոնշյալ դրսևորումները՝ միանալով այս հայտարարությանը։

1. «Ագաթ» հատուկ կարիքով կանանց կենտրոն

2. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

3. Իրական աշխարհ, իրական մարդիկ

4. Իրավունքի զարգացման կենտրոն

5. Կանանց ռեսուրսային կենտրոն

6. Համագործակցություն հանուն ժողովրդավարության

7. Հայաստանի հելսինկյան կոմիտե

8. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

9. «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

10. Հասարակություն առանց բռնության

11. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

12. Մեդիալաբ

13. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

14. Ունիսոն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել
Ամենադիտված