Արցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 մեքենա․ 66-ի ղեկին եղել են անչափահասներ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը 

Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ ցավագին ոչինչ չեմ տեսնում. Լևոն Ջուլֆալակյան

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը և մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները:

- Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ մեկնաբանել Արթուր Ալեքսանյանի պարտությունը: Մարզասերները տհաճ անակնկալի եկան:

- Բացարձակ ոչ մի ցավագին բան չեմ տեսնում Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ: Նորմալ երևույթ է: Պրոֆեսիոնալ սպորտում կա և հաղթանակ, և պարտություն: Արթուրը Եվոպայի առաջնությանը եկել էր իր միջին մարզավիճակով: Մենք ինքներս չցանկացանք, որ նա գերազանց մարզավիճակով գար: Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատենք: Բացի այդ մարզասերներն էլ արդեն հասկանում են, որ երբ մենք մրցում ենք ռուսների հետ, պետք է մեկ գլուխ բարձր լինենք նրանցից: Հավասարի դեպքում մեր հնարավորությունները քչանում են: Մենք մինչև Օլիմպիական խաղերն այն աստիճանի կմարզվենք, որ ոչ թե մեկ այլ երկու գլուխ բարձր լինենք մեր մրցակիցներից և ոչ մի հնարավորություն չտանք մրցավարներին: Այս պարտությունը պետք է նոր լիցքեր տա Արթուրին, որպեսզի նա ավելի շատ ձգտի հաղթանակի: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

- Կարծես թե Մենիկով-Ալեքսանյան հակամարտությունը նմանվում է Վլասով-Ջուլֆալակյան հակամարտությա՞նը:

- Դուք շատ ճիշտ նկատեցիք: Մարդիկ, ովքեր հետևողական են մեր ըմբիշների գոտեմարտերին, նկատում են, որ անընդհատ նույն պատմությունն է կրկնվում՝ մեր մարզիկները ակտիվ են, նրանք հարձակվում են, բայց միևնույնն է մեր տղաներին են դնում չորեքթաթ դրություն: Պարզ է, որ հակառակորդը թարմ ուժերով կատարում է հնարքը պարտեր դրությունից, իսկ մեր տղաներին այլևս հնարավորություն չեն տալիս: Սա ռուս մրցավարների և ղեկավարների մշակված տակտիկան է: Ցավոք, դա փաստ է: Այդ պատճառով մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ հնարավորություն չտանք ոչ մրցակիցներին, ոչ մրցավարներին:

- Նույնը կրկնվեց նաև Մաքսիմ Մանուկյանի դեպքում:

- Ցավոք: Եթե նրանք ճիշտ դատեին գոտեմարտը, ապա այն կավարտվեր 8:0 մեր օգտին, արդյունքում 6:11 մենք պարտվեցինք: Մաքսիմը երկու անգամ 4 միավորանոց գցում կատարեց: Իսկ դրանից հետո գոտեմարտն ավարտվում է: Չհաշվեցին և 2 միավոր նվիրեցին ռուս մարզիկին: Սրանք ցավագին փաստեր են: Բայց մեր տղաները չեն հանձնվում, շարունակում են հավատալ իրենց ուժերին: Մի տեղում մեզ խանգարում են, մյուսում՝ հաղթում ենք:

- Պարոն Ջուլֆալակյան, վերջապես Վարշամ Բորանյանին հաջողությունը ժպտաց և նա նվաճեց բաղձալի ոսկին: Նրա ելույթները կմեկնաբանե՞ք:

- Դեռ երիտասարդ տարիքից Վարշամը շատ մոտ էր կանգնած մեդալին, բայց ամեն անգամ նրա մոտ մի բան չէր ստացվում: Անընդհատ մի բան խանգարում էր նրան: Նա դեռ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ պետք է առնվազն եզրափակչում լիներ: Ես միշտ հավատացել և սպասել եմ նրա հաղթանակին: Փառք Աստծո, աշխատանքը զուր չանցավ: Շատ լուրջ և գրագետ գոտեմարտեր անցկացրեց և կարողացավ ապացուցել, որ ինքն այդ քաշային կարգի լավագույններից է: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մենք կարողանում ենք ուրախացնել մարզասերներին, մեր ժողովրդին, մեր ազգին:

- Կարապետ Չալյանի՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե նորամուտի մասին ի՞նչ կասեք:

- Ես ուրախ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանին երիտասարդ և խոստումնալից փոխարինող կա: Ճիշտ է, կան բացեր, որոնց վրա պետք է աշխատել: Ամեն դեպքում ամենակարևորն այն է, որ Չալյանը շատ նպատակասլաց, աշխատասեր, պայքարող, չզիջող և կռիվ տվող ըմբիշ է: Նա մեծ հեռանկարներ ունի, ես հավատում եմ Չալյանին:

- Պարոն Ջուլֆալակյան, Ռոման Ամոյանին շատերն ուղարկել էին թոշակի: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա արծաթե «վերադարձը»:

- Բոլորս Ռոմանին ճանաչում ենք (ծիծաղում է), որպես աշխարհով մեկ հայտնի հզոր ըմբիշներից մեկը: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սպորտը տարիքի հետ չի կարող համակերպվել: Չէի ասի վերադարձ: Նրա մոտ մարզական խորամանկություն կա՝ բոլորին հանգստացնում է, որ ինքը չկա, բայց ինքը միշտ կա: Պետք է նրա մարզումներին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Սա այդ մոտեցման արդյունքն էր: Տա Աստված, որ կարողանա օլիմպիական տարին լավ եզրափակել:

- Ի՞նչ կասեք, Միհրան Հարությունյանի մասին: Նրանից երկրպագուները ոսկե մդալ էին ակնկալում:

- Միհրան Հարությունյանը պետք է մի քիչ աշխատի իր վրա՝ խնայում է իրեն: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է: Նրա նման տաղանդավոր մարզիկներ գրեթե չկան, իր տեսակի մեջ եզակի է: Ցավոք, տաղանդը միայն բավական չէ: Պետք է աշխատասիրություն, ճիշտ աշխատանք: Ես նրա հետ շատ եմ զրուցել այս թեմայով: Ցանկացած մարզիկի համար ես ունեմ հատուկ մոտեցում, յուրաքանչյուրի հաղթանակը՝ իմ հաղթանակն է: Հուսանք, որ այս պարտությունը նրա համար մեծ դաս կլինի:

- Պարոն Ջոլֆալակյան, թիմային հաշվարկով Հայաստանը երկրորդ տեղում է: Դա Ձեզ գոհացնո՞ւմ է:

- Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 8 մարզիկով և վերադառնում ենք 4 մեդալով: Դա լուրջ արդյունք է: Բոլոր հարկի մեդալներից ունենք: Հուսանք, որ վարկանիշներ ձեռք կբերենք և կմեկնենք Օլիմպիական խաղերին ոչ թե մասնակցելու այլ լավ արդյունքներ ցույց տալու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անասնաբույժները փրկել են բետոնով ծածկված բուինMV Hondius զբոսանավում հանտավիրուսային վարակների թիվն աճել է Փարիզիում գողացել են Արտաքին անվտանգության վարչությունից տվյալներ պարունակող համակարգիչներ Փարիզի Արտաքին անվտանգության վարչությունիցԱրեգակի վրա ակտիվությունը սկսել է աճելSpaceX-ը ուսումնասիրում է Starlink համակարգը Լուսնի վրա տեղակայելու եղանակներըԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. ՌուբիոԱՄՆ-ը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարՀարցմանը մասնակցած ուկրաինացիների մոտ 90%-ը վախենում է, որ իրենց երեխաները կմեծանան աղքատության մեջԿարո՞ղ է նուռը օգտակար լինել սրտի համար․ ինչ են ասում ուսումնասիրություններըՄակրոնի նստավայրում խուզարկություններ են իրականացվել պետական պայմանագրերի գործովԻնչպե՞ս պայքարել սթրեսի դեմԻնչպե՞ս կարգավորել քնի ռեժիմըԼավրով․ Ռուսաստանը համաձայն չէ, որ բազմաբևեռությունը սպառնում է խաղաղությանըԱԷՄԳ-ը Զապորոժյեի ատոմակայանում հրադադարի շուրջ բանակցություններ է վարում ՌԴ-ի և Ուկրաինայի հետԷստոնիան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է Բալթիկայում իր ռազմական ներկայության ձևաչափըԿոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախելԼիտվան փակել է Շենգենյան գոտի մուտքը իր տարածքով համատեղ ռազմական գործողության մոտ 600 մասնակիցների համարՉինացի վերլուծաբանը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ վստահության մակարդակըՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոցԼավրովը նշել է արաբական երկրների և Իրանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունըՆավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլարՃապոնիան և Միացյալ Նահանգները զորավարժությունների ժամանակ կտեղակայեն Typhon համակարգըԸնտանեկան բռնության մասին դիմումների աճը վստահության նշան է, ինչը կորցնել չենք կարող․ ՆԳՆ (տեսանյութ)Ուկրաինայի ՊՆ-ն հաշվարկել է ԶՈւ շաբաթական կորուստները Հյուսիսային ռազմական շրջանումԲլոգերը թվարկել է կանանց համար «ամենաանիմաստ» հայտնի իրերըՌումինիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն քննարկել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է պաշտպանական ծախսերի արագ աճի մասինԱՀԿ-ն հայտնել է Էբոլա վարակի ավելի քան 750 կասկածելի դեպքի մասինԱՄՆ-ը հայտարարել է՝ Եվրոպայում զորքերի ռոտացիան «պատժիչ քայլ» չէՇակիրան կստանա 55 միլիոն եվրոՀունգարիան հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՄադյարը անսպասելիորեն խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԻրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան ՋալալիԿրեմլը Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը «սարսափելի հանցագործություն» է անվանելՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջԻնչպես է Ֆրանսիան փորձում ազդել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման վրաԸնտրությունների օրը չեն բացառվում՝ կրակոցներ, անկարգություններ, ծեծկռտուք,զոհեր․պետք է պատրաստ լինել Բյանկան քննադատել է տղամարդկանց, որոնք ռեստորանում հաշիվը կիսելու առաջարկ են անում85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողիցԿենտրոնական Ասիայի տարածաշրջանում շրջադարձային պահ է․ SohuՌուսաստանի ԿԲ-ն բացատրել է Euroclear-ի դեմ դատական որոշումն անհապաղ կիրառելու պահանջըՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը ԱրկտիկայումՔՊ-ն՝ 38 տոկոս․ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում անցողիկ շեմը․ ամերիկյան IRI-ի սոցհարցման արդյունքներըԵՄ-ն այլևս շատ չի տարբերվում ՆԱՏՕ-ից․ ԼավրովՀանրապետության օրվան նվիրված զորահանդես սիրով կսպասենք. բոլորիդ Պապիկյան (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին և անվնաս տեղափոխել ծնողների մոտՈրպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Լինա ՀակոբյանըԱրցախի համար պայքարն ուղղված էր ոչ թե Բաքվի, այլ խորհրդային բռնապետության դեմ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Եվրոպան վախենում էր ԱՄՆ-ի՝ Իրանին միջուկային հարվածից․ ԶԼՄԵրևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված