ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական 

Վախենամ՝ Մարտի 1-ի «կիլլերներն» էլ շուտով քաղաքական հայտ կներկայացնեն. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

Քաղաքական

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Ըստ նրա՝ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում կլինի Մարտի 1-ի բացահայտումը, չնայած նրան, որ 2008 թվականին ինքը եղել է այդ նույն իշխանության մասը։

«Իմ հայտարարությունը կրակոցներից 3-4 ժամ շուտ է եղել։ Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ համարձակություն եմ ունեցել կանգնել տեսախցիկի առաջ և կոչ անել և՛ Հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Օսկանյանը։

Թե Օսկանյանի կուսակցությունն ինչքանով կկարողանա նպաստել Մարտի 1-ի բացահայտմանը, կամ նորաստեղծ կուսակցությունն ինչ կփոխի Հայաստանի քաղաքական կյանքում, ցույց կտա ժամանակը: Թեմայի հետ կապված՝ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց երիտասարդ քաղաքական գործիչ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ։

- Արմե՛ն, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին արտգործնախարարի՝ կուսակցություն ստեղծելու այս հայտարարությանը։

- Անկեղծ ասած՝ որպես քաղաքականությամբ զբաղվող երիտասարդ գործիչ՝ երրորդ հանրապետության քաղաքական կարևոր իրադարձությունները, դեմքերը մշտապես ուսումնասիրում եմ: Օսկանյանն իմ ուղեղում տպվել է «Ա1+»-ի արխիվային մի հաղորդումով, երբ Արամ Աբրահամյանին ու հեռուստադիտողներին համոզում էր, թե ինչ հանճարեղ պլան է ազատագրված շրջանների հանձնումը: Հիշում եմ, որ հաղորդմանը զանգահարեց, եթե չեմ սխալվում, Կովսականի քաղաքապետը ու ուղիղ հարցրեց, թե արդյոք Օսկանյանի ասածը նշանակո՞ւմ է, որ ինքն ու իր ընտանիքը պիտի լքեն իրենց տները։ Օսկանյանը պատասխանեց՝ ցավոք, այո: Հետո եղավ Մարտի 1-ը: Հետո Օսկանյանի հայտնի ելույթը: Մի խոսքով՝ նման գաղափարական անցյալով անձի կուսակցության մուտքը քաղաքական դաշտ, մեղմ ասած, չեմ կարող ողջունել:

- Օսկանյանը հայտարարում է, թե իր կուսակցության օրակարգում է լինելու Մարտի 1-ի բացահայտումը։ Սակայն չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ ինքը եղել է այդ նույն իշխանության մի մասը։ Ավելին՝ ողբերգական իրադարձությունից մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ նրա հայտնի ելույթը։

- Դե դա բացարձակ ցինիզմ է արդեն: Երբ Օսկանյանն ու իր նախկին շեֆն ասուլիս տվեցին՝ իրար հաջորդելով, տեղեկացրին խանութներ թալանելու մասին, այնինչ խանութները թալանողները պլանից կես ժամ ուշ սկսեցին իրենց գործը: Հին վարկաբեկվածներին թվում է, թե մեր ժողովրդի հիշողությունը կարճ է: Վերջերս էդ տեսակի ներկայացուցիչներից մեկն էլ կուսակցություն վերստեղծեց:

- Ո՞ւմ մասին է խոսքը։

- Նախկին ԱԽՔ-ը: Վախենամ՝ Մարտի 1-ի «կիլլերներն» էլ շուտով քաղաքական հայտ ներկայացնեն:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է Վարդան Օսկանյանի նպատակը։

-Երևի վերջնականապես Քոչարյանին քաղաքական պրոցեսներում ներառելը:

- Հնարավոր համարո՞ւմ եք դա։

- Անհնար ոչինչ չկա, մանավանդ՝ քաղաքականության մեջ:

- Քոչարյանը մեկ անգամ Օսկանյանին նետեց ասպարեզ, բայց անհաջողության մատնվեց։ Այս պահին Օսկանյանի հեղինակությունն ավելի վարկաբեկված է, քան այն ժամանակ։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրա գործունեությունն ընդդիմադիր դիրքերից։

- Ես վստահում եմ հայ ժողովրդի իմաստնությանը:

Քրիստինա Աղալարյան

Մարտի 1-ի ժամանակ Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսի տեսագրությունը՝ ստորև։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԹրամփինՈւժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այն
Ամենադիտված