Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին 

Ռուսաստանը կօգնի, բայց ինքն իրեն

Վերլուծական

Երևանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ էր խոսել Դմիտրի Մեդվեդևի հետ՝ կարելի է ասել, վերջինիս «պորտը տեղը դնելով», ինչին էլ հետևել էր Մեդվեդևի պատասխանը Բաքվում՝ Ադրբեջանին «սիրո խոստովանության» և ռուս-ադրբեջանական «դարավոր» բարեկամության մասին «գյուտի» տեսքով: Եվ ահա երեկ տեղի ունեցավ հաջորդ հանդիպումը, և այս ընթացքում Մեդվեդևը կարծես թե առանձնապես հայամետ չէր դարձել, բայց ավելի մտագոհ էր և ասում էր, թե Ռուսաստանն օգնելու է լուծել այս հակամարտությունը: Փաստորեն, օգնելու է հակամարտության լուծմանը, այլ ոչ թե հայերին, այսինքն՝ դաշնակցային պարտավորությունների մասին ոչ մի խոսք, կարծես թե դրանք չկան ու չեն էլ եղել: Բայց այստեղ կարևորն այն է, որ Մեդվեդևի այս հայտարարությունը հետևեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին, որում նախագահը նորից ընդգծել էր, որ ապրիլյան իրադարձություններն Ադրբեջանի կողմից 1994-95թթ. հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքն էին: Մեդվեդևը փաստացի սա լսեց և չառարկեց՝ փորձելով ավելի մեղմ պատասխանով շտկել իրավիճակը՝ պահպանելով, սակայն, նույն չարաբաստիկ հավասարության նշանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն ամեն դեպքում այդ նշանը չի ուզում խախտել, որովհետև որևէ կողմի հետ հարաբերություն փչացնելը չի բխում իր շահերից: Բայց միաժամանակ Ռուսաստանը տեսնում է նաև Հայաստանի ակնհայտ դժգոհությունը և պատրաստվում է ավելի ակտիվ դեր ստանձնել արցախյան հարցի լուծման մեջ: Ռուսաստանը շատ լավ զգաց նաև Հայաստանի դժգոհությունը ԵՏՄ վարչապետներիի հանդիպումը նախորդ անգամ Երևանում չկայանալու առիթով, ինչը, կարելի է ասել՝ թուրքամետ ու ադրբեջանամետ Ղազախստանի պատճառով էր, բայց կարճ ժամանակ անց Ռուսաստանը փորձեց շտկել իրավիճակը և հանդիպումն այնուամենայնիվ կայացավ, ու Ղազախստանի վարչապետն էլ ստիպված եկավ Երևան:

Հիմա էլ Մեդվեդևը Սարգսյանին ասում է, թե ՀՀ նախագահը կարող է չկասկածել, որ Ռուսաստանը միշտ օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իհարկե, դժվար էլ որևէ մեկը այս հարցում կասկածի, քանի որ պարզ է, որ Ռուսաստանը կօգնի, որ այս հարցը լուծվի և տարածաշրջանում խաղաղություն լինի, քանի որ Ռուսաստանը սա իր տարածաշրջանն է համարում և այստեղ խաղաղությունն էլ իր շահերից է բխում: Անշուշտ կօգնի, բայց ոչ մեզ, այլ ինքն իրեն: Ասեմ ավելին՝ կօգնի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ԱՄՆ-ն, ում ներկայացուցիչներն արդեն հայտնել են տարածաշրջանում ակտիվանալու իրենց ցանկության մասին, և ԱՄՆ-ն էլ Ռուսաստանի նման կօգնի ոչ թե մեզ, այլ ինքն իրեն: Հետևաբար, անիմաստ է թե՛ Ռուսաստանից, և թե՛ ԱՄՆ-ից մեր օգտին որևէ քայլ ակնկալելը:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը
Ամենադիտված