Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին:
Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգեւորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին' իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան