ԵԿՄ-ն ստեղծվել է, որպեսզի իրականացնի սուրբ պարտականություն՝ հայրենիքի պաշտպանությունը. Բակո Սահակյան (տեսանյութ)
Հասարակություն
Ապրիլյան պատերազմի առաջին օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ին, բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: 24 ժամ հետո կենտրոնական պաշպանական շրջանի շարահրապարակում գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 կամավորականների հետ արդեն շարված էին և հենց այդ շարահրապարակից սկսել են մարտական առաջադրանքի կատարումը: Այդ մասին Արցախում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Ավելորդ չեմ համարում նշել, որ ես, իմ գրոծընկերները, Արցախի ժողովուրդը միշտ բարձր ենք գնահատել Երկրապահի առաքելությունը: ԵԿՄ-ն ստեղծվել է, որպեսզի իրականացնի այդ սուրբ պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը: Այս երկար տարիների ընթացքում Երկրապահը միշտ առաջնորդվել է այդ սկզբունքով ու գաղափարով, իսկ այս վերջին իրադարձությունների ժամանակ ևս մեկ անգամ ապացուցել է, որ Երկրապահի համար այլ շահ ու նպատակ չի կարող լինել, քան հայրենիքի պաշտպանությունը: Այս փուլում մենք ավարտում ենք առաջադրանքի կատարման առաջին մասը, և, ինչպես գիտեք, բանակի հրամանատարն արդեն հրաման է արձակել՝ զորահավաքի ընդլայնված կազմը վերադառնում է իրենց մշտական տեղակայման վայրը»,- ասել է Սահակյանն ու հստակեցրել՝ ինչ նկատի ունի մշտական տեղակայման վայր ասելով:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան