Քարակերտում միմյանց են բախվել «Merscedes C»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ
Հայաստան
Մայիսի 21-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում բախվել են «Merscedes C» մակնիշի 31 DD 131 (վարորդ' 1971 թ. ծնված Լ. Հ.) և «Volkswagen Tuareg» մակնիշի 91 DD 999 պետհամարանիշներով (վարորդ՝ 1969 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Merscedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1971 թ. ծնված Ա. Հ.-ը և Ա. Ն.-ը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը