«Բավարիան» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսիային» և դարձավ գավաթակիր (լուսանկարներ, տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» միմյանց հանդիպեցին Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում:
Բեռլինում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին:
Արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 հարվածաշարով: Մյունխենցիները առավելության հասան 4:3 հաշվով և 18-րդ անգամ նվաճեցին երկրի գավաթը:
Դորտմունդցիների կազմում 11 մետրանոցը անվիրեպ իրացրին Կագավան, Օբամեյանգը, Ռոյսը, իսկ Բենդերն ու Սոկրատիսը վրիպեցին: Մյունխենցիներից 11 մետրանոց հարվածները անվրեպ իրացրին Վիդալը, Լևանդովսկին, Մյուլեր և Կոստան, Կիմիխ վրիպեց:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:







































































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու