Արցախի փոխվարչապետը հրաժեշտ կտա քաղաքականությանը
Բլոգոսֆերա
ԼՂՀ փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ պատրաստվում է թողնել իր պետական և քաղաքական գործունեությունը և ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին ու բարեգործական ծրագրերին։ Այս մասին փոխվարչապետը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել է Աղաբեկյանը։
Նշենք, որ Աղաբեկյանը Արցախի փոխվարչապետի պաշտոնին նշանակվել է ԼՂՀ Նախագահի 2012 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ