Ոչ էր շահել «Գրին քարտը»
Իրավունք
Ինչեր ասես չեն անում Ամերիկա ընկնելու համար: Բայց արժե՞ արդյոք Միացյալ Նահանգներ հասնելու, այնտեղ ապրելու համար դիմել կեղծիքի… Այդպես վարվողները չե՞ն մտածում արդյոք, որ ԱՄՆ-ում մեծամեծ պաշտոնյաների կողմից ու մեծ կեղծիքներ, զեղծարարություններ կան, բայց շարքային քաղաքացիների կողմից այդպիսի արարքները չեն հանդուրժվում, շնորհիվ գոյություն ունեցող համակարգի, հեշտությամբ բացահայտվում են: Այսինքն' մարդկային իրենց տեսակն այնտեղ մերժվում է, և շատ հնարավոր է, որ, ուշ թե շուտ, առնչվեն ԱՄՆ-ի իրավապահների հետ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հասմիկ Յուրդամի Հակոբյանը 2015թ. մայիսին շահելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպվող բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու վերաբերյալ վիճակախաղը («Գրին քարտ» կոչվածը) և չունենալով միջնակարգ կրթություն, 2015թ. դեկտեմբերի 10-ին օգտագործել է իր անվամբ պատրաստված և իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Ըստ մեղադրական եզրակացության, նա Երևանի թիվ 134 միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ ԱԱ 222785 սերիա-համարի միջնակարգ կրթության կեղծ ատեստատ է ներկայացրել ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն:
Վերը նշված արարքի համար Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին մասի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին