Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Ինչպես են «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տեղադրած տեսախցիկների նկարահանումներն այլ նպատակներով օգտագործվում

Իրավունք

«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն 2012 թվականից Երևանում իականացնում է ավտոկայանատեղիների կազմակերպում, քաղաքի փողոցները տեսանկարահանող սարքերի, ճանապարհային նշանների, գծանշումների տեղադրում, ավտոկայանատեղիների տուրքի հավաքագրում և այլն։ Ընկերությունը հանրության շրջանում առավել հայտնի է որպես կարմիր գծանշումներ անող և քաղաքի բոլոր հատվածները վճարովի կայանատեղ դարձնող ընկերություն։ Այլ կերպ ասած՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հայտնվելուց ի վեր, Երևան քաղաքում ոչ մի տարածք առանց կարմիր գծերի և տեսանկարահանող տեսախցիկների անհնար է տեսնել։

Սակայն, այսօր կխոսենք ոչ թե կարմիր գծերի կամ դրանց տուգանքների մասին, որոնց մասին ամեն օր ու ամեն ժամ է խոսվում, այլ ընկերության կողմից մայրաքաղաքի տարբեր փողոցներում տեղադրված տեսախցիկներից։

Այդ տեսախցիկները տեղադրվեցին, որպեսզի վճարովի կայանատեղիներում բացառվեն «անօրինական» կայանումները։ Այն, որ մայրաքաղաքի ամեն սանտիմետի վրա առկա տեսախցիկները մարդու անձնական կյանքի գաղտնիության խախտում է, ահազանգել են շատերը։ Բայց այն, որ հիշյալ ընկերությունը տեսանկարահանումներն օգտագործում է այլ նպատակներով, չէինք կարող անգամ պատկերացնել։ ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը տեսանկարահանումներն օգտագործում է այլ նպատակներով, տրամադրում է այլ ընկերությունների։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սակայն, այս պահին դեռ հստակ փաստով չեն կարող ապացուցել ասվածը։

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց նախ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունից մեկնաբանություն ստանալ։ Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեսաերիզը չեն տրամադրում որևէ ընկերության։ «Բայց եթե քաղաքացին ցանկանում է ձեռք բերել տեսաերիզը, ապա այդ դեպքում պետք է դիմի քաղաքապետարան ու այնտեղից ձեռք կբերի։ Քաղաքապետարանն է տրամադրում։ Մենք չենք տրամադրում»,- ասաց աշխատակցուհին։ Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն, բոլո՞ր տեսանյութերն իրենք տրամադրում են քաղաքապետարանին, վերջինս էլ այն տնօրինո՞ւմ է, դրական պատասխան տվեց։ Սպանությունների, ավտովթարների և այլ պատահարների դեպքում ևս տվյալ տարածքի տեսախցիկների տեսաերիզը ձեռք բերելու համար պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, որ իրենք այլ ընկերությունների տեսանկարահանումներ են տրամադրում։ «Ոչ, տեսանկարահանումները միայն տրամադրվում են խախտում կատարողին և եթե անհրաժեշտություն է առաջանում իրավապահ մարմինների համար, այդ դեպքում է տրամադրվում։ Մնացած ոչ մի դեպքում ոչ մեկին չի տրամադրվում, անգամ ապահովագրական ընկերություններին։ Իրավապահ կառույցները տեղադրված տեսանյութերի նկարահանումներն անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն վերցնելու»,- հավելեց Գևորգյանը։

Փորձեցինք Հայաստանում գործող մի քանի խոշոր ապահովագրական ընկերություններից ճշտել՝ իրենք պատահարների դեպքում տվյալ տարածքի նկարահանման տեսաերիզը «Փարթինգ սիթի սերվիս» ընկերությունից կարո՞ղ են վերցնել։ Մի քանի ապահովագրական ընկերություններ հրաժարվեցին հարցին պատասխանելուց։ Իսկ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց՝

«Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1000-րդ հոդվածի՝ 1. «Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում արտասահմանյան)՝ ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվել այդ եզրակացությունների վրա։ 2. Պետական մարմինները, կազմակերպությունները և բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվության, պարտավոր են ապահովագրական ընկերությունների պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ բացառությամբ պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող և օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության։ Վերոհիշյալ իրավական նորմից ուղղակիորեն բխում է, որ ապահովագրական ընկերությունները կարող են դիմել ցանկացած՝ այդ թվում «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությանը՝ այս կամ այն ապահովագրական պատահարներն անձամբ հետաքննելու և պատահարի պատճառներին ու հանգամանքներին ավելի հստակ տիրապետելու համար»։

Ստացվում է՝ ապահովագրական ընկերությունները չլինելով իրավապահ մարմին, ցանկացած պահի կարող են դիմել այս կամ այն ընկերության, կամ քաղաքապետարանին և ստանալ մայրաքաղաքում տեսանկարահանող սարքերի տեսաերիզներ, որոնց մեջ կան մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալներ։ Իսկ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը մայրաքաղաքում տասնյակ տեսախցիկներ ունի տեղադրած և սա մեկ փոքրիկ օրինակ է, թե ինչպես են օգտագործվում մարդու անձնական տվյալները։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիությունը կարելի է հեշտությամբ շրջանցել, անտեսել, քանի որ օրենսդրական բացը և եղած հակասությունները դրանք միանգամայն թույլ են տալիս: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված