Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումը Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա 

Էլի զոհ` հսկողության բացակայության, անզգուշության հետևանքով

Իրավունք

Սահմաններում թե թիկունքում, պատերազմի ժամանակ թե աշխատանքում և երթևեկելիս, մենք մարդկային կյանքեր ենք կորցնում նաև անզգուշության, անտարբերության, անփութության, օրենսդրությամբ սահմանված պահանջներն արհամարհելու հետևանքով:
Թե ինչ արժե մարդկային կյանքը հատկապես մեզ' ցեղասպանության, պատերազմների, երկրաշարժի հարվածները ստացած հայերիս համար, թերևս ավելորդ է բացատրել: Հետևաբար զգուշությունը, ուշադրությունը ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի արարքների հանդեպ, պետք է լինի մեր կենսակերպի անբաժանելի մասը, ավտոմատացված մի բան, որը մեր վարքում պետք է դրսևորենք նաև առանց մտածելու, ինչպես քայլելիս չենք մտածում, թե որ ոտքը որից առաջ դնենք: Խոսքով սրան դեմ մարդիկ չեն հանդիպում, իսկ կյանքում կամ գործով, ցավոք, քիչ չեն նրանք, որոնք անտեսում են վտանգը, մոռանում իրենց անելիքը և զգուշության անհրաժեշտությունը: Տվյալ դեպքում սա վերաբերվում է թե՛ զոհվածին, թե՛, ըստ մեղադրական եզրակացության, նրա մահվան պատճառ հանդիսացած անձին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Գրիգորյանն աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Բաղրամյան ԵԿԽ-ում որպես վարպետ և հանդիսանալով աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, 2015թ. նոյեմբերի 28-ին իր կողմից բացված թիվ 11 կարգագիր-թույլտվության հիման վրա, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի «Բաղրամյան» էլցանցի վարչական շենքի հարևանությամբ տեղակայված 10կվ փակ բաշխիչ սարքավորումում գտնվող այրված լարման տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքներն իրականացնելիս, խախտել է ՀՀ կառավարության 23.11.2006թ. թիվ 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Գ. Գրիգորյանը չի ստուգել աշխատատեղում իրականացված անվտանգության միջոցառումների (անջատումներ, հողանցումներ և այլն) համապատասխանությունը կարգագրին (կարգադրությանը) և խստիվ չի պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, բրիգադի անդամների նկատմամբ անընդհատ հսկողություն չի իրականացրել ամբողջ աշխատանքային գործընթացի ժամանակ' նրանց կողմից աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման համար:

Վերը նշվածի արդյունքում, համաձայն քր. գործի նյութերի, Գ. Գրիգորյանի ենթակայության ներքո հիշյալ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի Բաղրամյան ԵԿԽ-ի էլփականագործ Վիլիկ Տոնոյանը ԲՍ-ի 2-րդ դռնով մուտք է գործել ԲՍ-ի սպասարկման միջանցք, ինչը հանդիսանում է կարգագրով սահմանված աշխատանքային տեղերի և ծավալների ինքնակամ ընդլայնում: Հենց այստեղ էլ Վ. Տոնոյանը ֆազային' 5.7 կվ լարման տակ գտնվող հոսանքատար մասին թույլատրելի 60 սանտիմետրից ավելի մոտենալով, էլեկտրահարվել և մահացել է:

Վերը նշված արարքի (անգործության) համար Գրիգոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի («Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը») 2-րդ մասի հատկանիշով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան
Ամենադիտված