Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Զախարյանական գործունեության անփառունակ պտուղները...

Իրավունք

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն ավելի քան 600 ստորագրություններով դիմում հանձնեցին ՀՀ Գլխավոր դատախազությանը։ Դեռևս անցած տարի գործարանի աշխատակիցները պայմանագիր էին կնքել, ըստ որի, հրաժարվում են աշխատավարձի ուշացման տույժ-տուգանքներից, հակառակ դեպքում աշխատավարձերը չեն ստանա։ Նաիրիտցիներն ստորագրեցին այդ պայմանագրերը։ Այն ժամանակ էլ նրանք բազմիցս հայտարարեցին, որ իրենց ստիպել են ստորագրել այդ պայմանագիրը։ Այսօր արդեն գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են տույժ-տուգանքները ստանալ և շանտաժի հիմքով քերական գործ հարուցել։ Նաիրիտցիները հետևողական կլինեն, որպեսզի Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում իրենց դիմումին ընթացք տա։ 

Գործարանի աշխատակիցները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին, որ ամեն հինգշաբթի կառավարության դիմաց են հավաքվելու, քանի որ միայն փողոցային պայքարով ու հանրային ճնշումով է հնարավոր արդյունքի հասնել։ Պետք է նշենք, որ ասվածի վառ ապացույցն է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը, ով այն ժամանակ չստորագրեց այդ պայմանագիրը և մինչև այսօր աշխատավարձ չի ստացել։ 

Ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված դիմումի օրինակը, որը մեզ տրամադրել է գործարանի աշխատակից Կարինե Շահվերդյանը։ 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին,

պատճենը՝

ՀՀ արդարադատության նախարար

Արփինե Հովհաննիսյանին

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ

աշխատանքային կոլեկտիվից

ԴԻՄՈՒՄ

Հարգարժան պարոն Կոստանյան

Ձեզ են դիմումմի շարք քաղաքացիներ, որոնք մինչև 2015թ. Փետրվարի 6-ը «Նաիրիտ Գործարան»ՓԲընկերության աշխատանքային կոլեկտիվի անդամներն էին:

Տեղեկացնում ենք, որ, մեզ աշխատանքից ազատել են առանց աշխատավարձի 1,5-2 տարվա պարտքը մարելու: Գրեթե մեկ տարի անցկացվող պարբերական բողոք-ցույցերի արդյունքում, 2015թ. օգոստոսին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցների մեծ մասին վճարվեց աշխատավարձի պարտքի մայր գումարն ամբողջությամբ: Սակայն այդ գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ շանտաժի էլեմենտներով, աշխատավարձի չվճարումներից գոյացած տույժ-տուգանքների վճարումը նախատեսող օրենսդրության կոպիտ խախտմամբ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի 1-ին կետ՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը):

Այսպես

Նաիրիտցիների գործատուն «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն է, սակայն, անհայտ տրամաբանությամբ, աշխատավարձերը վճարվելեն «Նաիրիտ 2» ՓԲընկերությանմիջոցով (որպես միջնորդ ընկերություն): Ավելին, որպես աշխատավարձերը վճարելու պայման մեզ պարտադրվել է ստորագրել մի «պահանջի իրավունքի զիջման» պայմանագիր, որն, ըստ էության ցեսիայի պայմանագիր է: Համաձայն այդ փաստաթղթի՝ յուրաքանչյուր աշխատակից «կամովին» հրաժարվում է իրեն օրենքով հասանելիք տույժերից և տուգանքներից: Պնդում ենք՝ ՊԱՐՏԱԴՐՎԵԼ Է, քանի որ ակնհայտ էր՝ այդ պայմանագիրը չստորագրելու դեպքում չի վճարվի նաև բուն աշխատավարձը: Այդ մասին իր աշխատասենյակում համակարգող խմբի անդամների հետ (Թադևոսյան Հրաչ, Հարությունյան Անուշ, Հովհաննիսյան Սամվել, Դեմիրճյան Արմեն, Մանուկյան Անահիտ, Հովհաննիսյան Զորիկ, Թագոյան Արփի, Մինասյան Տիգրան, Շահվերդյան Կարինե, Քարտաշյան Գագիկ, Ավետիսյան Գագիկ, Սարգսյան Լյովա, նաև՝ տնօրենի տեղակալներ Ստեփանյան Գրիգոր, Պետրոսյան Պարգև, Պողոսյան Կարեն, արտադրական տնօրեն Մարգարյան Գրիշա) հանդիպման ընթացքում, հայտարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը. վերջինս նոր էր վերադարձել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից և համակարգող խմբի անդամներին էր ներկայացնում նախարարության կողմից կազմած պայմանագրի նմուշը:

Իրականությունն այն է, որ այդ պահին նաիրիտցիները գտնվում էին տնտեսական, սոցիալական ու հոգեբանական սարսափելի ծանր վիճակում, ծայրահեղ աղքատության եզրին, բազմաթիվ պարտքերի-վարկերի տակ կքած… կրկին անորոշ ժամանակով աշխատավարձի վճարման հետաձգումը կործանարար կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրի համար: Ուստի, ակնհայտորեն հասկանալով, որ զիջում են անհաղթահարելի շանտաժի առջև, ստեղծված իրավիճակից դուրս գալու այլընտրանքի բացակայության պայմաններում, նաիրիտցիների և «Նաիրիտ 2» ՓԲ ընկերության միջև, այնուամենայնիվ, ստորագրվեց «պահանջի իրավունքի զիջման պայմանագիր»:

Պայմանագրի ստորագրման ընթացքում՝ երրորդ օրը (բոլոր նաիրիտցիների հետ պայմանագրի ստորագրման գործընթացը տևել է 15 օր), մենք նամակով դիմել ենք էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ հարցադրումով, թե որո՞նք են մեզ այդօրինակ պայմանագիր պարտադրելու հիմքերը։ Նախարարության կողմից տրված պատասխանը, սակայն, որևէ իրավական հիմք չի պարունակում։ Ի դեպ՝ նախարարության պատասխանը ստացվեց Մարդու Իրավունքի Պաշտպանի գրասենյակ դիմելուց միայն մեկ ամիս անց։ Մեր հարցադրումը բոլորովին պատահական չէր։ Տեղեկացնենք նաև, որ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն որի 100% սեփականատերն է ՀՀ կառավարությունը, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին պարտք է շուրջ 4մլդ. 200 միլիոն ՀՀԴրամ: Այդ մասին վերաքննիչ դատարանի օրինական վճիռը ուժի մեջ է մտել 2009թ.-ից: Հիշեցնենք, որ այդ պարտքը ձևավորվել է դեռևս 2004թ., երբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն «Նաիրիտ 2»-ին վաճառեց կաուչուկի արտադրության համար նախատեսված իր երեք հոսքագծերից մեկը, որն էլ առաքվեց Չինաստան՝ հայկական կողմին դարձնելով հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության 40%-ի բաժնետերը:

Մենք վստահ ենք, որ Դուք հստակ պատկերացնում եք, թե ինչ անելանելի դրության մեջ են եղել նաիրիտցիները (ֆինանսական ծայրահեղ վիճակ, բանկային պարտավորություններ, իրենց գումարներին սպասող պարտատերեր, իննամսյա բողոքի ակցիաներ, լարված ու արդեն տեղի տվող նյարդեր)։ Նաիրիտցիներին, ըստ էության, պարտադրվել են ստորացուցիչ, ստրկացուցիչ, մարդկային արժանապատվությունը ոտնահարող պայմաններ, որոնք հստակ նկարագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին կետում (…այն գործարքը, որն անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ, ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր)։

Կանխելով Ձեր բնական հարցադրումը, թե ինչու չենք դիմել դատարան, տեղեկացնում ենք, որ ԴԻՄԵԼ ԵՆՔ. կան մի շարք նախադեպեր, երբ մեր աշխատակիցները դիմել էին դատարան, ունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ աշխատավարձի հետ նաև տույժ-տուգանքները վճարելու վերաբերյալ, սակայն նրանց ևս պարտադրվել է ստորագրել վերոնշյալ ստրկացուցիչ պայմանագիրը և վճարվել է միայն բուն աշխատավարձը: Այդ է պատճառը, որ դատարան դիմելը համարում ենք ժամանակի կորուստ և դիմում ենք Ձեզ: Որովհետև, եթե արհամարհվում ու անտեսվում են նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները, ուրեմն էլ ուր պետք է դիմի քաղաքացին՝ արդարության ու օրինականության վերականգնման ակնկալիքով…

Միայն մեկ մարդ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը, չի համաձայնվել ստորագրել վերոնշյալ պայմանագիրը, ունի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և…. առայսօր չի ստացել իր աշխատավարձը:

Այսպիսով, խնդրում ենք մեր այս դիմումն ընդունել հիմք՝ համապատասխան ստորաբաժանմանը գործի քննության վարույթ բացելու հանձնարարական տալու, նշված հանգամանքները համակողմանի ու արդարացիորեն ուսումնասիրելու և արդյունքները համապատասխան կառույցին ներկայացնելու համար:
Կարծում ենք նաև, որ նշված գործընթացին իրավական գնահատական տալն ուղղակի անհրաժեշտ է՝ ապագայում ցանկացած կառույցի կողմից քաղաքացու նկատմամբ նմանօրինակ խայտառակ-նվաստացուցիչ գործընթացները բացառելու նպատակով:

Ի դեպ, մեր ցույցերը՝ Նաիրիտը վերագործարկելու և աշխատավարձի մասով տույժ-տուգանքները վճարելու վերաբերյալ, շարունակվում են և չեն դադարեցվելու՝ մինչև դրական արդյունքներ չգրանցվեն:

Լիահույս ենք, որ Դուք կներդնեք բոլոր ջանքերը օրինականության և արդարության վերահաստատման համար:

Կանխավ շնորհակալությամբ, հարգանքով՝

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատանքային կոլեկտիվի նախկին անդամներ։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված