Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Հիվանդներին տարել են բանակ, առողջին ազատել կամ փորձել ազատել զինվորական ծառայությունից. քրեական սկանդալ

Իրավունք

«Խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների գործունեության բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են զինվորական իշխանության մարմինները» վերտառությամբ մեր երեկվա հրապարակմամբ անդրադարձել էինք զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկված բժշկի կողմից հիվանդ երիտասարդին, ըստ մեղադրական եզրակացության, պաշտոնեական անփութության հետևանքով սխալ եզրակացություն (իբր թե առողջ է) տալու դեպքին: Հենց դրա հետևանքով էլ զորակոչի ոչ ենթակա Նվեր Հովհաննիսյանին բանակ էին զորակոչել, խախտել նրա սահմանադրական իրավունքները, իսկ հետո արդեն ստիպված եղել զորացրել: Իրավապահներն էլ խոստովանել-արձանագրել էին, որ տվյալ սխալով և հանցանքով պետության և հասարակության շահերին պատճառվել է էական վնաս:

Ցավոք, այսպիսի դեպքերը եզակի չեն, կարելի է ասել, որ վերը ներկայացվածն ընդամենը հերթական դեպքն է, բացահայտված ու չբացահայտված բազմաթիվ դեպքերից ընդամենը մեկը: Կան նաև դեպքեր, երբ զինապարտների հետազոտության և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացող բժիշկները կաշառք են վերցրել զինվորական ծառայության համար պիտանի երիտասարդին նշված ծառայությունից ազատվելու նպատակով հիվանդ լինելու վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու համար: Այսպիսի դեպքերը նույնպես քիչ չեն, սակայն նմանաբնույթ բազմաթիվ դեպքերի սոսկ չնչին մասն է բացահայտվում: Բացահայտվածներից մեկն էլ ստորև ներկայացվողն է:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Քրիստինա Ջամալյանն աշխատելով «Էրեբունի» ԲԿ-ում որպես ալերգոլոգիական ծառայության ղեկավար, հանդիսանալով զինապարտների հետազոտության և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի անդամ, պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց զորակոչիկ Մ. Խաչատրյանի վերաբերյալ տարեկետման իրավունք վերապահող հետազոտման ակտ տալու և տարեկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ 2014թ. դեկտեմբերի սկզբին համաձայնություն է ձեռք բերել միջնորդ Ա. Բաբայանի հետ: Ըստ մեղադրական եզրակացության, Ք. Ջամալյանը նրա միջոցով պահանջել է առանձնապես խոշոր չափի' 1 331 490 դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև պայմանավորվել է կաշառքի գումարը եղբորը' Էդգար Ջամալյանին հանձնելու վերաբերյալ և 2014թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս օժանդակությամբ ստացել է այդ գումարից 220 000 դրամը:

Նույն քր, գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Էդգար Ջամալյանին այն բանի համար, որ նա 2014թ. դեկտեմբերի 8-ին օժանդակել է իր քրոջը' Ք. Ջամալյանին, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Սույն քր. գործով հաջորդ մեղադրյալը, համաձայն քր. գործի նյութերի, միջնորդն է' Ալեն Բաբայանը: Վերջինս, ինչպես պարզվել է նախաքննությամբ, նպաստել է հիշյալ կաշառքի դիմաց զորակոչիկ Մ. Խաչատրյանի վերաբերյալ տարեկետման իրավունք վերապահող հետազոտման ակտ տալու և տարեկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու համար վերջինիս հայր Սամսոն Խաչատրյանի և Ք. Ջամալյանի միջև համաձայնության գալուն, ապա 2014թ. դեկտեմբերի սկզբին Ս. Խաչատրյանից վերցրել է 1 331 490 դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար, որից 220 000 դրամը Ք. Ջամալյանին փոխանցելու համար 2014թ. դեկտեմբերի 8-ին տվել է Է. Ջամալյանին:

Քրեական պատասխանատվության է կանչվել նաև զորակոչիկի հայրը: Սամսոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Էրեբունի» ԲԿ-ի զինապարտների հետազոտության և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի կողմից որդու վերաբերյալ տարկետման իրավունք վերապահող հետազոտման ակտ տալու և տարեկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու համար 2014թ. դեկտեմբերի սկզբին միջնորդ Ա. Բաբայանին է տվել է հիշյալ կաշառքը:

Բժշկական համակարգում կոռուպցիոն բնույթի այսպիսի հանցագործության մասշտաբները, սակայն, ինպես երևում է մեղադրական եզրակացությունից, ավելի մեծ են եղել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հենց նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանին: Նախաքննությամբ պարզվել է, որ նա զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և ընդգրկված լինելով կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Էրեբունի» ԲԿ-ի բուժքույր Գ. Ղուկասյանից, վերջինիս աշխատասենյակում պահանջել է խոշոր չափի' 688 950 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված արարքների համար Քրիստինա Ջամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 2-րդ կետի, Էդգար Ջամալյանին' 38-311-րդ հոդվածի (կաշառք ստանալուն օժանդակելը) 4-րդ մասի 2-րդ կետի, Ալեն Բաբայանին' 313-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի, Սամսոն Խաչատրյանին' 312-րդ հոդվածի («Կաշառք տալը») 3-րդ մասի 1-ին կետի, Ալեքսանդր Այվազյանին' 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված