Ուժեղ քամուց տանիքներ են պոկվել
Հասարակություն
Մայիսի 28-ին, ժամը 19.58-ին Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին ուժեղ քամուց Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 45/20 շենքի թիթեղյա տանիքը քշվել և հայտնվել է թթենու ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի ազբեստյա թիթեղը և տեղափոխել անվտանգ տարածք: Նշենք, որ ուժեղ քամուց մայրաքաղաքի մի շարք շրջաններում նման դեպքեր են գրանցվել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ