«Մարիա Ալավերդյանն ուղղակի օրինակ է ծառայում» (լուսանկարներ)
Սպորտ
Նարեկ Վարազդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարիա Ալավերդյանն ուղղակի օրինակ է ծառայում... Նա այսօր 1 մրցաշարի ընթացքում նվաճեց միանգամից երկու մրցանակներ...
Այսօր Բոլշիե Վզյոմնիում հերթական շախմատային տոնն էր. անցկացվում էր ՖԻԴԵ-ի հաշվարկով 15 րոպեանոց արագ շախմատի մրցաշար, որը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան:
Մրցաշարում փայլուն ելույթ ունեցավ «Նարվա» շախմատի դպրոցի թագուհին' Մարիա Ալավերդյանը, ով խաղացված 7 տուրերի արդյունքում վաստակեց 5 միավոր: Մարիան կրեց ընդամենը 2 պարտություն, որից 1-ը պարտվեց 1-ին կարգայինի, մյուսը' ՌԴ-ի վարպետության թեկնածուի, տոնեց 5 հաղթանակ, և վերջնական հաշվարկում 53 մասնակիցների մեջ կիսեց 6-ից 7-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գրավեց 7-րդ պատվավոր տեղը:
Հատկանշական է, որ մրցաշարի մասնակիցներից 1-ին համարի միջազգային գործակիցը գրեթե հասնում էր 2200-ի:
Մրցաշարի ընթացքում Մարիային բաժին հասան 2 մրցանակներ' աղջիկների պայքարում Մարիան լավագույնն էր, իսկ մինչև 18 տարեկան պատանիների մրցապայքարում' 3-րդը:
Գերազանց արդյունք, հիասքանչ պարտիաներ...
Դեպի նոր բարձունքներ...
Մենք ուժեղ ենք միասին...»:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու