Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը 

Դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիևը կպահպանի որևէ խոստում. Եվրախորհրդարանի պատգամավոր

Քաղաքական

Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի պահպանման մեխանիզմների ձևավորմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների ներկայության ընդլայնմանն ուղղված հարցեր։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խոհրդարանական համագործակցության, ինչպես նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան։

- Պրն Շտետինա, ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը, դիվանագիտական տեսանկյունից ո՞ր կողմն է գտնվում շահեկան կարգավիճակում։

-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում վնաս չի ունենա, սակայն այս հանդիպումից որևէ ակնկալիք չունեմ, ինչ-որ արդյունք չեմ սպասում, պարզապես կարող եմ ասել, որ սա դրական քայլ էր հատկապես ապրիլի սկզբին Ղարաբաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի հարձակից հետո։ Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ կարող են շահել այս հանդիպումից, ես կասեմ, թե ով կկորցնի այդ բանակցությունների հետևանքով. կկորցնի Ռուսաստանը, որի համար աշխարհաքաղաքական տեսանկյունից, իհարկե, այս հակամարտության սրացումը ձեռնտու է։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է խոսել Ղարաբաղի ճանաչման մասին, քանի որ այն արդեն 25 տարի է՝ ինքնուրույն պետություն է և դրսևորում է դրան բնորոշ բոլոր հատկանիշները։ Առաջինը ռազմականն է. Ղարաբաղը հաղթանակել է 90-ականների սկզբի պատերազմում, և նրա պաշտպանությունն այնպիսին է, որ հնարավոր չէ այն ուժով վերցնել, ինչպես ասում է Ալիևը։ Նաև ակնհայտ երևում է, որ պետականությունը դրսևորվում է նաև տնտեսության տեսանկյունից, քանի որ Ղարաբաղի հաջողությունները տնտեսության ոլորտում ակնհայտ են։ Եվ ի վերջո ինքնուրույն պետության դրսևորումը երևում է քաղաքական տեսանկյունից, քանի որ այնտեղ գործում է խորհրարան, որպիսին երբեմն չես գտնի տարբեր ժողովրդավարական երկրներում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նմանատիպ խոսակցությունները միգուցե հանգեցնեն նրան, որ վերջապես աշխարհը սկսի հետաքրքրվել Ղարաբաղի՝ որպես ինքնավար երկրի ճանաչման հարցով։

-Ադրբեջանը, կարելի է ասել, միջազգային հանրության հորդորներից հետո ի վերջո նստեց բանակցությունների սեղանի շուրջ, ինչպե՞ս կորակեք այս քայլը։

-Կարծում եմ՝ այստեղ կրկին իր դերն է կատարում Ադրբեջանի՝ «Արևելյան գործընկերության» այդ «վեցնյակի» կազմում ընդգրկվելու հանգամանքը. այս հանդիպման մասնակցությունը կարծես մի ժեստ էր Ադրբեջանի կողմից՝ եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման փորձ կատարելու նպատակով։

-Իսկ կարո՞ղ ենք հավատալ, որ այս հանդիպումը ինչ-որ կերպ հնարավոր է՝ զսպի Ադրբեջանին և նվազեցնի հետագա ագրեսիայի դրսևորման հավանականությունը, հատկապես երբ անգամ հանդիպումից հետո եղան հրադադարի խախտման դեպքեր։

-Գիտեք, երբ Լեռնային Ղարաբաղը լուծեց խնդիրը դեռ 90-ականների սկզբին, ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացիորեն ոչինչ չէր անում հակամարտության լուծման համար, և արդեն այդ ժամանակներից ղարաբաղցիները, հասկանալով, որ այդ կառույցը ոչ մի կերպ չի աջակցի իրենց, գնացին իրենց ճանապարհով. նրանք պարզապես գնեցին Կալաշնիկովներ և հաղթեցին այդ պատերազմը։ Նրանք պարզապես պաշտպանում էին իրենք իրենց, և դա, ըստ իս, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է, այն պարզապես պետք է պաշտպանվի, քանի որ ամեն դեպքում դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիևը կպահպանի որևէ խոստում։

-Հանդիպման ընթացքում քննարկվեց մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման հարցը, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս այն կգործի և ի՞նչ արդյունք կտա ի վերջո։

-Ցանկացած մշտադիտարկում միայն օգտակար կլինի այս հարցում, քանի որ եթե իրականացվեն հրադադարի ինչ-որ կոպիտ խախտումներ, ինչպես օրինակ՝ Ադրբեջանն արեց ապրիլի սկզբին, ապա միանշանակ անհրաժեշտ կլինի վկաների ներկայությունը։ Բնականաբար, ես դա դրական քայլ եմ համարում, սակայն վախենամ՝ չեմ կարողանա ասել, թե դրա իրականացումը ինչ արդյունք կտա, սակայն այնուամենայնիվ կարծում եմ, որ այն կմնա խոսակցությունների փուլում, և ոչ մի փաստաթուղթ էլ դրա վերաբերյալ չի ձևավորվի։

Սյուզի Մուրադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել
Ամենադիտված