«Հետախույզ վետերանների միավորում»-ը միանում է Ժիրայր Սէֆիլյանի՝ 800 հեկտարը ազատագրելու նախաձեռնությանը
Հասարակություն
«Հետախույզ վետերանների միավորում»-ը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ միանում են Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնությանը՝ 800 հեկտար տարածքը ազատագրելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հետախույզ վետերանների միավորումը» ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատրաստակամությունը եւ նրա ղեկավարած «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այդ նպատակով իրականացվող կամավորների ցուցակագրումը:
«Հետախույզ վետերանների միավորումն» իր կազմով կամավորագրվում է այդ գործին եւ Արցախյան ազատամարտի մասնակիցներին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին կոչ է անում որպես կամավոր ցուցակագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ հակառակորդին ծնկի բերելու գործին նախապատրաստվելու համար:
«Հետախույզ վետերանների միավորման» նախագահ Սուրեն Կարապետյան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ