«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Հայկական ԱԷԿ-ի բանեցված վառելիքի վերամշակմամբ
Հասարակություն
«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ Է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ի բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ռադիոակտիվ թափոնների, բանեցված միջուկային վառելիքի և շահագործումից միջուկային ու ռադիացիոն վտանգավոր օբյեկտների դուրսբերման բնագավառում «Ռոսատոմ»-ի պետական քաղաքականության տնօրեն Օլեգ Կրյուկովը:
«Ինչ վերաբերում Է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու վերաբերյալ միջազգային պարտավորագրերին՝ այն պետք Է վերադարձվի արտադրող երկիր: Միանգամայն հնարավոր Է Հայաստանում վառելիքի վերամշակումը»,-ասել Է Կրյուկովը «ԱտոմԷքսպո-2016» համաժողովում:
Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են, բայց դրանք «դեռևս որոշակի ուրվագիծ չունեն, այժմ վառելիքը գտնվում Է Հայաստանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ